• Latest news

Գազավորված ջուրը նպաստում է ավելորդ քաշ հավաքելուն. գիտնականներ

16 մայիսի, 2017  10:45

Ավելորդ քաշ հավաքելուն նպաստում են ոչ միայն քաղցր գազավորված ըմպելիքները, այլեւ սովորական գազավորված ջուրը (այդ թվում՝ գազով հանքային ջուրը), որում ոչ մի գրամ շաքար չկա: Պաղեստինի Birzeit University-ի գիտնականները պնդում են, որ գազավորված ջուրը մարդուն ստիպում է ավելի շատ ուտել, ինչն էլ հանգեցնում է ավելորդ քաշ հավաքելուն:

Գիտնականների խոսքով՝ ածխաթթու գազը, որն առկա է գազավորված ջրերում, ոչ միայն հագեցվածության զգացողություն չի ապահովում, ինչպես նախկինում էր ենթադրվում, այլ հակառակը, ստիպում է ավելի շատ ուտել: Հետազոտությունները ցույց են տվել, որ երբ ըմպելիքի հետ կուլ ենք տալիս այդ գազը, քաղցի հորմոնի մակարդակը կտրուկ բարձրանում է:

Առնետների մասնակցությամբ գիտափորձի ընթացքում ապացուցվել է, որ սովորական սննդակարգի հետեւող կրծողները, որոնք շաքարով ոչ գազավորված ըմպելիքներ են ստացել, քաշ չեն հավաքել ավելի, քան առանց շաքարի ջուր խմած առնետները: Բայց երբ կրծողների սննդակարգում գազավորված ըմպելիքներ են ավելացրել, այդ թվում՝ կալորիաներ չպարունակող, առնետները սկսել են գիրանալ: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ օրգանիզմում ավելացել է գրելին հորմոնի մակարդակը, որը քաղցի զգացողություն է առաջացնում, ընդ որում՝ ոչ միայն առնետների, այլեւ մարդկանց մոտ:

Այնուհետեւ հետազոտության հեղինակները փորձ են անցկացրել 20 առողջ կամավորների մասնակցությամբ: Այս դեպքում նույնպես նախաճաշին գազավորված ըմպելիքը հանգեցրել է գրելինի մակարդակի բարձրացման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել