• Latest news

Չպաստերիզացված մթերքը պաստերիզացվածից 840 անգամ վտանգավոր է

16 մայիսի, 2017  22:13

Հում, չպաստերիզացված կաթը եւ դրանից պատրաստված մթերքը, ինչպիսին պանիրն է, մարդկանց առողջությանը լուրջ վտանգ է սպառնում. սննդային ծագում ունեցող հիվանդությունների մեծ մասի պատճառը հենց չպաստերիզացված կաթնամթերքն է: Այս մասին նշված է Emerging Infectious Diseases-ում հրապարակված հետազոտության մեջ:

Մարդկանցից ոմանք կարծում են, որ բնական մթերքն ամենալավն է, այդ պատճառով իրենք էլ են օգտագործում, իրենց երեխաներին էլ են տալիս կովի եւ այծի հում կաթ, նաեւ այդ կաթից այլ մթերքներ են պատրաստում: Սակայն իրականում բնական մթերքի ձգտումն այս դեպքում ավելի շուտ վնաս է պատճառում, քանի որ բնական հում կաթի հետ մարդու օրգանիզմ կարող են ընկնել նաեւ բակտերիաներ, օրինակ՝ Salmonella եւ Campylobacter:

Նշված հետազոտությամբ պարզվել է, որ չնայած չպաստերիզացված մթերք է օգտագործում բնակչության փոքր մասը, միայն 2015 թվականին ԱՄՆ-ում գրանցվել է ինֆեկցիաներով վարակման 760 դեպք, արդյունքում 22 մարդ հոսպիտալացվել է: Հիվանդների 96 տոկոսը տառապել է հատկապես հում կաթ եւ դրանից պատրաստված պանիր օգտագործելու պատճառով (վարակման 732 դեպք, 21 հոսպիտալացում):

Ընդամենը 2009 թվականից 2014 թվականն ընկած ժամանակահատվածում չպաստերիզացված մթերքի պատճառով 840 անգամ ավելի շատ մարդ է հիվանդացել, քան պաստերիզացվածների, իսկ հիվանդանոց է ընդունվել համապատասխանաբար 45 անգամ ավելի շատ հիվանդ: Ըստ որում՝ մասնագետներն իրենց վերլուծությունը կատարելիս հաշվի են առել բացառապես կովի չպաստերիզացված կաթը եւ դրանից պատրաստված պանիրը, եւ ուշադրություն չեն դարձրել մյուս կենդանիների կաթի ու այնպիսի մթերքների վրա, ինչպիսին է յոգուրտը, կեֆիրը եւ կարագը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է