• Latest news

7 պատճառ գիշերը հաճախ զուգարան գնալու համար

21 մայիսի, 2017  12:48

Ոմանք գիշերը մի քանի անգամ արթնանում են, որպեսզի զուգարան գնան, ինչը վատ է ազդում նրանք քնի որակի վրա ու թույլ չ ի տալիս նրանց հագենալ քնից։ Գիշերը հաճախ զուգարան գնալը կարող է տարբեր պատճառներ ունենալ, այդ թվում հետեւյալ․ 

Օրգանիզմում ջրի կուտակումը

Օրգանիզմում ջրի կուտակման դեպքում մարդիկ կարող են գիշերը հաճախ արթնանալ զուգարան գնալու համար։ Եթե դուք նկատել եք այտուցներ ոտքերի մասում, ցանկալի է դիմել բժշկի, որպեսզի պարզեք պատճառը։ Ամենայն հավանականությամբ գիշերը զուգարան գնալը կապակցված է այդ այտուցների հետ։

Քնից առաջ սուրճ խմելը

Կոֆեինն ու ոգելից խմիչքը նպաստում են օրգանիզմից հեղուկը դուրս բերելուն ու եթե Դուք այդ ըմպելիքները քնից առաջ եք խմում, ապա ամենայն հավանականությամբ, գիշերը կաթնանաք, որպեսզի զուգարան գնաք։

Ցանկալի է երեկոյան ժամը 6-ից հետո սուրճ ու ոգելից խմիչքներ չօգտագործել կամ էլ քնից առնվազն երեք ժամ առաջ օգտագործել։

Քնից առաջ շատ ջուր խմելու սովորությունը

Քնելուց առաջ մեծ քանակության ջրի գործածումը նույնպես կարող է դառնալ գիշերը հաճախ արթնանալու պատճառ։ Ձգտեք չխմել ջուր առնվազն քնելուց երկու ժամ առաջ։

Դիաբետ

Եթե դուք նախադիաբետային վիճակում եք, կամ արդեն ունեք դիաբետ, Ձեր օրգանիզմը կարող է ավելացնել մեզի արտադրությունը մարմինը հավելյալ շաքարից մաքրելու համար։ Այնպես որ եթե Դուք գիշերը մի քանի անգամ արթնանում եք, ցանկալի է ստուգել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։

Միզուղիների ինֆեկցիա

Միզուղիների ինֆեկցիաների դեպքում գիշերամիզությունը հաճախ հանդիպող երեւույթ է։ Որպես կանոն՝ այն ուղեկցվում է անհարմարության ու ցավի զգացումով։

Սեռավարակներ

Որոշ սեռավարակներ՝ օրինակ գոնորեան, կամ քլամիդիոզը նույնպես կարող են գիշերը հաճախ զուգարան գնալու պատճառ դառնալ։ Հաճախ դա ուղեկցվում է այրոցի զգացումով ու դա առիթ է բժշկի դիմելու համար։

Կոնքային հատակի մկանների թուլության

Տարիքային գործընթացների պատճառով ու ծննդաբերություններից հետո կոնքերի մկանները թուլանում են, ո ւդուք արդյունքում զգում եք ճնշում այդ մասում, ինչը կարող է առաաջացնել միզարձակման ցանկություն։ Կան հատուկ վարժություններ կոնքերի հատակի մկանների ամրապնդման համար, որոնք կօգնեն լուծել այդ խնդիրը

Նշենք, որ եթե դուք բացառել եք բոլոր վերոնշյալ գործոնները, սակայն գիշերը նույնքան հաճախ եք զուգարան գնում՝ ուրեմն պետք է բժշկի դիմել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է