• Latest news

Ընդամենը երեք մուտացիաներ կարող են թռչնագրիպը մարդու համար վտանգավոր հիվանդության վերածել

17 հունիսի, 2017  10:45

Ընդամենը երեք մուտացիաներ կարող են թռչնագրիպը վերածել վիրուսի, որն ունակ կլինի միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դարձող վտանգավոր համաճարակի վերածվել: Այս մասին զգուշացնում են Քալիֆորնիայի Scripps Research Institute-ի գիտնականները:

H7N9 գրիպի շտամով ներկայում վարակվում են հիմնականում թռչունները, բայց Չինաստանում մարդու վարակվելու առնվազն 779 դեպք է գրանցվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր, որ հարկավոր է մշտապես հետեւել թռչնագրիպի բոլոր վիրուսներին, քանի որ դրանց փոփոխության արտասովոր պրոցես է տեղի ունենում, ինչը սպառնալիք է մարդկության առողջության համար:

Ներկայում վիրուսը մարդուց մարդուն համեմատաբար կայուն փոխանցման հնարավորություն չունի: Բայց գիտնականներին մտահոգում է, որ H7N9-ը ցանկացած պահի կարող է մուտացիայի ենթարկվել: Վտանգը գնահատելու համար Scripps Research Institute-ի մասնագետներն ուսումնասիրել են մուտացիաները, որոնք կարող են տեղի ունենալ թռչնագրիպի H7N9 վիրուսի հետ: Նրանք ուշադրությունը կենտրոնացրել են գրիպի վիրուսի մակերեսին գտնվող H7 հեմագլյուտինին սպիտակուցի ուղղությամբ, որը H7N9-ին թույլ է տալիս միանալ գլխավոր բջիջներին: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ լաբորատոր թեստերի դեպքում միաժամանակ երեք ամինաթթուներում մուտացիաները կարող են վիրուսին մարդու բջիջներ թափանցման ունակություն տալ: Հենց այս փոփոխությունները կարող են թռչնագրիպի վիրուսը չափազանց վտանգավոր դարձնել մեր մոլորակի համար:

Փորձագետները բարձր են գնահատել այս հետազոտության արդյունքները, սակայն ընդգծել են, որ մարդիկ առայժմ վախենալու կարիք չունեն, քանի որ բոլոր երեք մուտացիաների միաժամանակյա առաջացման հավանականությունը բավական փոքր է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել