• Latest news

Շուրթերը եւս անհրաժեշտ է պաշտպանել արեւից. մասնագետներ

21 հունիսի, 2017  10:42

Շոգ եղանակին շատերն են արեւապաշտպան քսուք օգտագործում՝ մոռանալով շուրթերի մասին։ Սակայն մեր շուրթերը եւս արեւի ճառագայթներից պաշտպանության կարիք ունեն, պնդում են մասնագետները։

Հայտնի է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները չպաշտպանված մաշկի մեջ են ներթափանցում, ինչը կարող է բջիջներում վտանգավոր փոփոխություններ առաջացնել ու ծանր հիվանդությունների պատճառ դառնալ, ներառյալ՝ չարորակ մելանոմա՝ մաշկի քաղցկեղի ամենամահացու տեսակը։ Տարեցտարի արեւապաշտպան քսուքներ օգտագործող մարդկանց թիվը մեծանում է, սակայն նրանց 99 տոկոսը չեն մշակում իրենց շուրթերը՝ չնայած նրանք մշտապես ենթարկվում են արեւի ներգործությանը։

Մասնագետների խոսքով՝ մեր շուրթերն ավելի խոցելի են, քան դեմքի մյուս մասերը։ Շուրթերի համար պաշտպանիչ միջոցներ չօգտագործելը դրանց վաղաժամ ծերացման պատճառն է դառնում։ Cadogan Clinic-ի մաշկաբան Անջալին Մահթոն նշել է, որ շուրթերի մաշկը շատ բարակ է, հենց դա էլ նրանց ավելի խոցելի է դարձնում։

Սակայն խորհուրդ չի տրվում շուրթերին ավանդական արեւապաշտպան քսուք քսել։ Այս կերպ քսուքը կարող է հայտնվել կերակրափողում, ինչն էլ անցանկալի հետեւանքների պատճառ կարող է դառնալ։ Խորհուրդ է տրվում շուրթերի համար հատուկ բալզամ օգտագործել, ինչպես նաեւ չմոռանալ շոգ եղանակին գործածել այն։ Միայն դա կապահովի արեւից անհրաժեշտ պաշտպանությունը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է