• Latest news

Կրծքի վերականգնման վիրահատությունը չի կարող քաղցկեղի վերադարձի պատճառ լինել. ամերիկացի վիրաբույժ

22 հունիսի, 2017  22:35

Կրծքի վերականգման վիրահատությունը չի կարող քաղցկեղի վերադարձի պատճառ լինել: Ի պատասխան NEWS.am Medicine-ի հարցին` այս մասին ասաց պլաստիկ վիրաբույժ Արթուր Սալիբյանը (ԱՄՆ):

Նրա խոսքով` վերջին 20-30 տարիներին ԱՄՆ-ում եւ Եվրոպայի երկրներում նման վիրահատությունները շատ հաճախ են կատարվում, եւ եղած վիճակագրությունը հաստատում է, որ դրանք չեն մեծացնում ուռուցքի երկրորդ անգամ հայտնվելու հավանականությունը: Ճիշտ է, այս, ինչպես նաեւ ցանկացած այլ, վիրահատություն լիովին անվտանգ համարել եւս չի կարելի. ինչպես վիրաբուժական ցանկացած միջամտության դեպքում, վերականգնման ժամանակ նույնպես բարդությունների, ինֆեկցիայի առաջացման, հյուսվածքների մեռուկացման վտանգներ կան: Այս խնդիրների մեծ մասը, վիրաբույժի խոսքով, սովորաբար կարելի է կանխել կամ լուծել:

Կան կրծքի վերակառուցման տարբեր վիրահատություններ, որոնք մեկ նպատակ են հետապնդում` քաղցկեղի վիրահատական բուժումից հետո կնոջը վերադարձնել կուրծքը եւ մեծացնել նրա ինքնագնահատականը: Կրծքի վերականգնումը կարելի է կատարել ախտահարված հյուսվածքները հեռացնելուց անմիջապես հետո կամ որոշ ժամանակ անց` ամեն ինչ կախված է կոնկրետ դեպքից, ախտորոշումից, հիվանդի վիճակից եւ ընտրված մեթոդից: Երբեմն, հատկապես եթե ուռուցքը փոքր է եղել եւ հաջողվել է պահպանել կրծքի մաշկն ու պտուկը, վերականգնումը կարելի է անմիջապես կատարել` մաստէկտոմիայի հետ միասին: Երբեմն, սակայն, ուռուցքի հեռացումից հետո հիվանդը քիմիաթերապիայի կամ ճառագայթային թերապիայի կարիք է ունենում, եւ միայն դրանից հետո նա կկարողանա մտածել կրծքի վերականգնման մասին:

Միջազգային վիճակագրության համաձայն`դեպքերի գրեթե կեսի համար կրծքի վերականգնման ժամանակ արհեստական իմպլանտներ են օգտագործվում: Հիվանդների մյուս կեսն ընտրում է, այսպես կոչված, կտորներով պլաստիկայի տեխնիկան, որի դեպքում կրծքագեղձի ձեւի վերականգնման համար օգտագործվում են հիվանդի սեփական հյուսվածքները:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել