• Latest news

Չինացի բժիշկներն օգնել են տղամարդու, որն իր առնանդամի մեջ 15 ասեղ էր մտցրել

26 հունիսի, 2017  23:49

Չինաստանից 35-ամյա տղամարդը հանուն սեքսուալ արտասովոր զգացողությունների իր առնանդամի մեջ է մտցրել կարի 15 ասեղ: Բժիշկներից 1,5 ժամ է պահանջվել ասեղները հանելու համար:

Հետաքրքիր է, որ ասեղները տղամարդու առնանդամի մեջ են մնացել գրեթե մեկ տարի, եւ չինացին բուժօգնության է դիմել միայն այն բանից հետո, երբ ե’ւ կտրուկ ցավ է զգացել միզարտադրության ժամանակ, ե’ւ մեզի մեջ արյուն է նկատել:

Ինչպես հայտնում է HuaShuang Morning Post պարբերականը, 35-ամյա ամուրին, ում անունը չի հաղորդվում, Շենյանի հիվանդանոց է տեղափոխվել հունիսի 20-ին: Ասեղների երկարությունը կազմել է 5-ից մինչեւ 10 սմ: Հիվանդը խոստովանել է, որ մեկ տարի շարունակ այդ ասեղները խցկել է իր սեռական օրգանը: Ռենտգենյան հետազոտությամբ պարզվել է, որ ասեղներն ընկել են միզուկի սպունգային հատվածի մեջ, որն առնանդամի ամենանեղ թաղանթավոր հատվածն է:

Հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունքի ղեկավարը վնասվածքների աստիճանը հետազոտելու համար ուրետրոսկոպ է օգտագործել, նաեւ ռեզեկտոսկոպ եւ լապաորսկոպ: Հենց սրանց միջոցով է նրան հաջողվել ասեղները հանել: Վիրահատությունը 1,5 ժամ է տեւել, ինքը բժիշկը խոստովանել է, որ հուզմունքից ձեռքերը քրտնել էին, քանի որ գործողությունը ոսկերչական ճշգրտություն էր պահանջում:

Հիմա հիվանդի հետ հոգեբաններն են աշխատում: Նրանք ընդգծում են, որ աշխարհում սադոմազոխիզմի հետեւորդների թիվն աճում է, եւ այս մարդիկ նորանոր արտասովոր մեթոդներ են գտնում իրենց ցավ պատճառելու համար, որը նրանց մոտ զուգակցվում է սեռական հաճույքի հետ: Սակայն նման մարդիկ հաճախ մոռանում են տարրական զգուշավորության մասին, որի հետեւանքով նրանց մոտ ոչ հազվադեպ միզասեռական համակարգի եւ սեռական օրգանների վնասվածքներ են առաջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել