• Latest news

Ինչպե՞ս ազատվել գիշերն ուտելու սովորույթից

27 հունիսի, 2017  23:48

Շատերն են վարժվել ուշ երեկոյան ընթրելուն կամ քնելուց առաջ պաղպաղակ կամ ընկուզեղեն ուտելուն, որոնք իրականում մեծ քանակությամբ կալորիաներ են պարունակում եւ նպաստում են ավելորդ քաշ հավաքելուն: Ինչպե՞ս կարելի է ազատվել այդ սովորույթից:

Հարվարդի եւ Օրեգոնի համալսարանների գիտնականների համատեղ հետազոտությունը ցույց է տվել, որ ցիրկադային ռիթմը մարդկանց ստիպում է օրվա ուշ ժամերին քաղցր, աղի եւ օսլայով հագեցած սնունդ ուտել: Հավանաբար, դա մեր նախնիներին օգնել է գոյատեւել, երբ քիչ սնունդ է եղել: Սակայն հիմա գիշերային ժամերին ուտելու սովորույթը վնասում է մեր կազմվածքին եւ առողջությանը:

Մասնագետների խոսքով՝ գիշերը չուտելու համար հարկավոր է առավոտյան անպայման նախաճաշել: Հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր առավոտյան նախաճաշում են, հազվադեպ են ավելորդ քաշ ունենում եւ շատ չեն ուտում օրվա ընթացքում:

Բացի այդ՝ օրվա ընթացքում հարկավոր է բավականաչափ սպիտակուց եւ մանրաթելեր օգտագործել, իսկ ընթրիքը պետք է հավասարակշռված լինի, ոչ շատ վաղ եւ ոչ շատ ուշ:

Գիտնականները նաեւ նշում են, որ երեկոյան պետք չէ շատ ժամանակ անցկացնել հեռուստացույցի առջեւ կամ պլանշետն ու սմարթֆոնը ձեռքին, քանի որ դրանք նույնպես սերտորեն կապված են չափից շատ ուտելու հետ:

Բացի այդ, եթե ուզում եք ազատվել ուշ ժամերին ուտելու սովորույթից եւ նիհարել, մասնագետները խորհուրդ են տալիս սնվելու օրագիր պահել՝ դրանում գրառելով կերածն ու զգացմունքները: Եթե գիշերային ժամերին ուտելը կապված է սթրեսի կամ ձանձրույթի հետ, պետք է դրանց դեմ պայքարելու այլ միջոց ընտրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել