• Latest news

5 սխալ աշխատավայրում, որոնց հետեւանքով ձեզ չի հաջողվում նիհարել

5 հուլիսի, 2017  17:52

Արդյունավետորեն նիհարելու համար բավական չէ աշխատանքից հետո մարզադահլիճ հաճախելը, անհրաժեշտ է նաեւ ճիշտ սնվել եւ աշխատավայրում իրեն ճիշտ պահել: Ավաղ, աշխատավայրում մեր որոշ սովորությունները խանգարում են նիհարելուն:

Կոնֆետներ ամեն օր

Շատերին թվում է, թե սարսափելի ոչինչ չի պատահի, եթե մեկ գավաթ սուրճի հետ կոնֆետ ուտեն: Մեկ կոնֆետով դուք, իհարկե, չեք գիրանա, բայց եթե ամեն օր կոնֆետ ուտեք, դա զգալիորեն կմեծացնի ձեր սննդակարգում կալորիաների քանակը: Շոկոլադե մեկ կոնֆետը մոտ 60-65 կալորիա է պարունակում: Այսինքն` եթե դուք շաբաթական 5 օր կոնֆետ ուտեք, կստանաք լրացուցիչ 300-325 կալորիա:

Նախաճաշից հրաժարվել

Ժամանակին աշխատավայր հասնելու համար մարդկանցից շատերը չեն նախաճաշում: Արդյունքում` նրանց էներգիան առավոտվանից նվազում է, եւ կեսօրին մոտ նրանք սկսում են կարկանդակ եւ այլ յուղոտ, ածխաջրերով հագեցած մթերքներ ուտել: Եթե նիհարել եք ցանկանում, նախաճաշից երբեք մի´ հրաժարվեք:

Ձեռքի տակ առողջ ուտեստի բացակայություն

Իհարկե, բոլորս էլ քաղցի զգացում ունենում ենք սնվելու հիմնական ժամանակի միջակայքերում, սակայն հենց այս ժամանակահատվածում է մեծ ինչ-որ յուղոտ կամ քաղցր բան ուտելու հավանականությունը: Հենց այս պատճառով ցանկալի է գրասենյակում ձեռքի տակ ունենալ առողջության համար օգտակար ուտեստներ, ինչպիսին են չրերը, հատիկաբույսերից կրեկերները կամ բանջարեղենային աղցանը:

Չափից ավելի շատ սթրես

Սթրեսի բարձր մակարդակի պատճառով դուք քաղցրի եւ յուղոտի հակվածություն կունենաք: Շոկոլադի ետեւից վազելու փոխարեն, աշխատավայրում սթրեսի դեմ պայքարելու համար փորձեք խոր շնչառությունն ու ռելաքսացիան:

Չափից ավելի շատ սուրճ

Եթե խոհանոցում եւ աշխատավայրում սուրճի սարք կա, ապա նշանակում է, որ աշխատակիցների մեծ մասը առույգությունը վերականգնելու համար հաճախ է սուրճ օգտագործում: Սակայն սննդակարգում օրական կալորիականությունը նվազեցնելու համար ավելի լավ է սահմանափակվել այս ըմպելիքի օրական 2 գավաթի օգտագործմամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել