• Latest news

Սմաթֆոնները նպաստում են երեխաների շրջանում ոջիլի տարածմանը

6 հուլիսի, 2017  22:34

Սմարթֆոնները նպաստում են երեխաների շրջանում ոջիլի տարածմանը, կարծում են Օքսֆորդի համալսարանի փորձագետները. երբ երեխաները մոտենում են սելֆի անելու համար, մակաբույծները մեկի գլխից մյուսին են թռչում:

Գիտնականները նման ոչ մխիթարական եզրակացության են հանգել երեխաներին հետազոտելով Ջոն Ռեդքլիֆի հիվանդանոցում: Հետազոտության արդյունքները ներկայացվել են Լիվերպուլում Մաշկաբանների բրիտանական ասոցիացիայի ամենամյա համաժողովում:

Մեկ ամսվա ընթացքում ծնողները, որոնք դիմել էին հիվանդանոցի մանկաբուժական բաժանմունք, հատուկ հարցաշարեր են լրացրել: Ընդհանուր լրացվել է 92 հարցաշար, որոնց մեջ ընդգրկվել են 202 երեխաների տվյալները:

Պարզվել է, որ նրանց 45 տոկոսը վերջին 5 տարում ոջիլով է տառապել: Առավել հաճախ նրանք աղջիկներ էին, որոնք 6-9 տարեկան եղբայրներ կամ քույրեր ունեին: Երեխաների գրեթե կեսը սմարթֆոն է ունեցել: Հինգ երեխայից երկուսին սելֆի կատարելը հաճելի էր:

Ինչպես պարզել են հետազոտողները, սմարթֆոն չունեցող երեխաների շարքում ոջիլ է եղել 29,5 տոկոսի մոտ: Իսկ սմարթֆոն ունեցող երեխաների շրջանում ոջլոտությամբ է տառապել արդեն 62,5 տոկոսը: Սելֆիի պատանի երկրպագուների շրջանում  ոջլոտությունը կազմել է 55 տոկոս:

Գիտնականները խուսափում են խոսել ոջլոտության եւ սմարթֆոնների ուղղակի կապի մասին` միայն նշելով, որ ստացված արդյունքները «հետաքրքիր հարցեր» են բարձրացնում այն մասին, թե ինչպես է տեղի ունենում մակաբույծների տարածումը:

«Հիվանդացածության նախորդ գնահատականների համեմատությամբ` ցուցանիշները նկատելիորեն բարձրացել են. ըստ դրանց` վերջին 5 տարում ոջլոտությամբ է տառապել երեխաների գրեթե կեսը: Մենք նաեւ նկատել ենք, որ ոջիլներն ավելի հաճախ են հանդիպել սմարթֆոններ եւ պլանշետներ ունեցող երեխաների մոտ: Սակայն մենք կարող ենք սոսկ ենթադրել, որ դա տեղի է ունենում սմարթֆոններն օգտագործելիս երեխաների իրար մոտենալու հետեւանքով»,- ասել է բժիշկ Թեսս Մակֆերսոնը:

Մաշկաբանների բրիտանական ասոցիացիայի ներկայացուցիչ Մեթյու Գասը հավելել է. «Մենք չենք ասում, որ երեխաների մոտ ոջիլներն առաջանում են սմարթֆոնների պատճառով: Սակայն կապ կա, այդ պատճառով եթե հանկարծ ձեր տանը կամ դպրոցում բախվեք հվանդության բռնկման հետ, մտածեք այն մասին, թե երեխաներն ինչպես են հավաքվում էլեկտրոնային սարքերի շուրջը` ոջիլներին թույլ տալով մի գլխից մյուսը թռչել»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել