• Latest news

Հայաստանում ծրագրում են ծերացման մեխանիզմների հետազոտություն անցկացնել

8 հուլիսի, 2017  16:39

Հայաստանում ծրագրում են անցկացնել ծերացման մեխանիզմների գիտական հետազոտություն: Հետազոտության շրջանակում կուսումնասիրվեն հայերի տելոմերների առանձնահատկությունները, իսկ ստացված տվյալները կհամեմատվեն այլ պոպուլյացիաների տվյալների հետ: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց «Առողջապահության զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ինեսա Չիլինգարյանը:

Տելոմերները ԴՆԹ-ի գծային մոլեկուլի ծայրամասային հատվածներն են: Դեռեւս 1971 թվականին ռուս գիտնական Ալեքսեյ Օլովնիկովը ենթադրել է, որ բջիջների յուրաքանչյուր կիսվելու ժամանակ տելոմերները կարճանում են, այսինքն` տելոմերային հատվածների երկարությունը կարող է որոշել բջջի «տարիքը»` տելոմերային «պոչը» որքան կարճ է, այնքան բջիջը «մեծ» է: Ավելի ուշ այս ենթադրությունը հաստատեցին նաեւ ուրիշ գիտնականներ: Այսօր համարվում է, որ տելոմերները բջիջների կիսվելու յուրատեսակ «հաշվիչ» են` որքան կարճ են, այնքան բջիջներն ավելի շատ են կիսվել նախորդ բջջի ծնվելու պահից: Համարվում է նաեւ, որ տելոմերները որքան երկար են, այնքան օրգանիզմը երիտասարդ է եւ այնքան երկար կկարողանա ապրել:

Ինչպես նշեց Ինեսա Չիլինգարյանը, հայերի տելոմերները դեռեւս երբեք չեն հետազոտվել: Առաջիկա հետազոտության շրջանակում գիտնականները պետք է պարզեն` Հայաստանում եւ այլ երկրներում տարեց մարդկանց տելոմերների երկարաության միջեւ տարբերություններ կա՞ն: Ստացված տվյալները հետագայում կօգնեն ավելի լավ հասկանալ վտանգի գործոնները, որոնք Հայաստանի բնակիչների շրջանում տելոմերների կարճացում են առաջացնում, ինչպես նաեւ հնարավոր կլինի ուղիներ գտնել վտանգի այս գործոնների հաղթահարման եւ հայերի կյանքի տեւողության մեծացման համար:

Հետազոտությունը կանցկացվի Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտում, որի հետ նախանական համաձայնություն է ձեռք բերվել եւ ավելի ուշ համագործակցության հուշագիր է ստորագրվել: «Առողջապահության զարգացման եւ հետազոտությունների կենտրոնը» ներկայումս այս հետազոտության համար ֆինանսավորում է փնտրում եւ օգնում է կազմակերպական հարցերում:

«Առողջապահության զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» հ/կ-ի պաշտոնական բացումը տեղի է ունեցել այսօր` հուլիսի 8-ին: Կազմակերպությունը նաեւ հուշագիր է ստորագրել Տարեց մարդկանց առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիայի հետ, որը ղեկավարում է  Արթուր Թորոսյանը:

Ինչպես նշեց Ինեսա Չիլինգարյանը, հ/կ-ն ծրագրում է հետազոտել երկրում առողջապահության ոլորտը, նպաստել գիտության զարգացմանը, այն նաեւ իրավունքների եւ հնարավորությունների վերաբերյալ տեղեկություններ կտարածի ինչպես հիվանդների, այնպես էլ բուժաշխատողների շրջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է