• Latest news

Վիագրան կարող է կանխել ստենտավորումից հետո թրոմբների առաջացումը

13 հուլիսի, 2017  10:49

Կորոնար զարկերակների ստենտավորումը այսօր շատ տարածված միջամտություն է սրտի կաթվածի կանխարգելման համար: Սակայն ինքը ստենտավորումը երբեմն անոթների նեղացման եւ թրոմբների առաջացման է հանգեցնում, որը նույնպես կարող է սրտի կաթված առաջացնել: Նոր հետազոտության տվյալների համաձայն, որը ներկայացվել է Basic Cardiovascular Sciences 2017 Scientific Sessions համաժողովում, վիագրան` էրէկտիլ դիսֆունկցիայի դեմ հայտնի դեղամիջոցը, ստենտավորումից հետո բարդությունները կարող է 30 տոկոսով նվազեցնել:

Seoul National University Hospital-ի (Հարավային Կորեա) գիտնականների հետազոտությամբ պարզվել է, որ եթե ստենտները թաթախեն սիլդենաֆիլի մեջ (էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ դեղ), դա կնպաստի թրոմբների առաջացման հավանականության նվազմանը: Ըստ որում` հայտնի չէ ստենտների վրա վիագրայի օգտագործումը կարո՞ղ է անցանկալի էրեկիցիայի բերել:

Առայժմ նախնական կլինիկական հետազոտությունները կատարվել են միայն կրծողների վրա: Գիտնականները հայտնաբերել են, որ դեղը թրոմբոցիտների մակարդման պրոցեսը 30 տոկոսով նվազեցնում է:

Սովորաբար ստենտները տեղադրվում են այն հիվանդներին, որոնց զարկերակները խցանված են: Միջամտության նպատակն է նվազեցնել մահացու վտանգավոր սրտի կաթվածի առաջացումը: Հաճախ ստենտավորում են կատարում նաեւ սրտի կաթվածից հետո` դրա ռեցիդիվների կանխարգելման նպատակով:

Մանր մետաղական օղակները տեղադրվում են զարկերակի մեջ եւ դրանց ստիպում են ընդարձակվել, որը պետք է նվազեցնի թրմոբների առաջացման վտանգը: Ստենտների ավելի հին մոդելները, որոնք նախկինում կազմված էին բացառապես մեկ մետաղից, երբեմն հակառակ արդյունք էին ունենում` նեղացնելով զարկերակները, որը վերաստենոզ էր առաջացնում: Ժամանակակից ստենտներն արդեն հաճախ դեղերով մշակված են թրոմբները կանխելու համար, սակայն նույնիսկ նոր ստենտների օգտագործման դեպքում թրոմբների առաջացման վտանգը պահպանվում է: Դրա կանխարգելման համար Հարավային Կորեայի հետազոտողներն առաջարկում են օգտագործել սիլդենաֆիլ կամ վիագրա` ինչպես այն հիվանդներին ավելի է հայտնի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել