• Latest news

ԱՄՆ-ում թույլատրել են լեյկոզի գենային թերապիայով բուժումը

17 հուլիսի, 2017  11:53

Սննդամթերքի եւ դեղամիջոցների վեահսկման ամերիկյան վարչության (FDA) փորձագիտական խորհուրդը հավանություն է տվել երեխաների եւ երիտասարդների սուր լիմֆոբլաստ լեյկոզի գենային թերապիայի շուկա դուրս բերելուն: Novartis ընկերությունը FDA-ի վերջնական որոշումը, հավանաբար, կստանա արդեն 2017 թվականի հոկտեմբերի 3-ին: Եթե սա տեղի ունենա, ապա այս թերապիան կդառնա FDA-ի աջակցությունն ստացած իր տեսակի մեջ առաջինը:

CTL019 անվանումն ստացած թերապիայի էությունն այն է, որ հիվանդից վերցնում են հենց իր T բջիջները (որոնք իմունային համակարգի մի մասն են), սառեցնում են, ուղարկում դեղագործական ընկերության գործարան, մարդու իմունոդեֆիցիտի հատուկ մոդիֆիկացված վիրուսի միջոցով նրա մեջ գեն են տեղադրում, որն օգնում է չարորակ բջիջների ոչնչացմանը (սա կարող է տեւել մի քանի շաբաթ), ապա կրկիին սառեցնում են, տանում կլինիկա եւ հիվանդին ետ ներարկում: Ենթադրվում է, որ նման բուժումը նախապես հասանելի կլինի միայն ամերիկյան 30-35 հիվանդանոցներում:

Հետազոտությունների ընթացքում գենային թերապիան բազմախոստում արդյունքներ է ցույց տվել. 2015 կամ 2016 թվականից հետո 29 հիվանդների մոտ հիվանդության ախտանիշներ չեն նկատվել, իսկ 11 մարդու մոտ ռեցիդիվ է եղել, 11 մարդ լրացուցիչ բուժում է անցել:

Չի կարելի թերապիան լիովին անվտանգ համարել. որոշ հիվանդների մոտ այն գրիպանման ախտանիշներ է առաջացնում (երբեմն բավականին ծանր) եւ ջղաձգային նոպաներ: Այս պատճառով նման թերապիան նախատեսում են կիրառել այն դեպքերում, երբ ստանդարտ բուժումն անարդյունավետ է, հետեւաբար նման կողմնակի էֆեկտներն արդարացված են համարվում:

Ընկերությունը չի հրապարակում թերապիայի ապագա արժեքը, սակայն ենթադրվում է, որ այն մոտ 300 հազար դոլար կկազմի:

The New York Times-ը հայտնում է, որ մեկ տարի առաջ ՄակՄեհոն ընտանիքը պատրաստվում էր ոսկրածուծի փոխպատվաստման, նրանք տեղեկացել են նոր թերապիայի մասին, որը Քոնորն այնուհետեւ ստացել է Duke University-ում: Հինա նա դարձյալ հոկեյ է խաղում: Ստանդարտ բուժման համեմատությամբ, երբ պահանջվում է ողնուղեղից տասնյակ պունկցիա կատարել եւ ոսկրածուծի ցավոտ հետազոտություններ, նոր բուժումը շատ ավելի տանելի էր, ասել է Քոնորի հայրը եւ հանձնաժողովին կոչ արել թերապիային աջակցել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել