• Latest news

26-ամյա երկվորյակ քույրերն աստիճանաբար քարի են վերածվում

18 հուլիսի, 2017  12:52

26-ամյա երկվորյակ քույրեր Զոի Բաքսթոնը եւ Լյուսի Ֆրեթվելը հազվագյուտ հիվանդության պատճառով դանդաղորեն քարի են վերածվում: Այս հիվանդությամբ աշխարհում տառապում են ընդամենը 3 այլ երկվորյակներ: Չնայած ծանր հիվանդությանը՝ քույրերն աշխատում են ապրել լիարժեք կյանքով եւ մի օր նաեւ մայրանալու հույս ունեն:

Զոին եւ Լյուսին տառապում են գենետիկ հիվանդությամբ՝ պրոգրեսիվ օսիֆիրացվող ֆիբրոդիսպլազիա, որը 2 միլիոնին 1 դեպք պարբերականությամբ է հանդիպում: Հիվանդության հետեւանքով նրանց մկանները եւ ջլերը քարանում են: Չնայած աղջիկների ապագան անորոշ է, նրանք մտադիր են պահպանել դրական տրամադրվածությունը եւ նույնիսկ երեխաներ ունենալ, թեկուզ անբուժելի հիվանդությունը կարող է ժառանգաբար փոխանցվել: Աղջիկները պնդում են, որ իրենք հիվանդությանը թույլ չեն տալիս իրենց զրկել կյանքի հետաքրքրություններից, եւ չնայած դժվար է լավ տրամադրությունը պահպանել, հույս ունեն սեփական օրինակով մոտիվացնել ծանր հիվանդություններով տառապող այլ հիվանդների:

Զոին արդեն ամուսնացած է: Իր ապագա ամուսնու հետ ծանոթացել է 17 տարեկանում, երբ զուգընկերը 29 տարեկան էր: Նա հասկանում էր սիրելի կնոջ առողջական վիճակն ինչպիսին է եւ այն փաստը, որ նա երբեմն առավոտյան հագնվելու համար մեկ ժամի կարիք կունենա: Տղամարդը երբեք չի բողոքել: 2012 թվականին տեղի է ունեցել նրանց հարսանյաց հանդեսը, եւ Զոին կարողացել է ինքնուրույն մոտենալ եկեղեցու բեմին, սակայն օգտվելով հաշմասայլակից: Ամուսինները կցանկանային երեխաներ լույս աշխարհ բերել, սակայն հիվանդության փոխանցման հավանականությունը 50/50 է:

Պրոգրեսիվ օսիֆիրացվող ֆիբրոդիսպլազիան երեւան է գալիս ծնվելու պահին, փոքրիկներն ունենում են ոտքի չափազանց կարճ բթամատներ: Հիվանդությունը կարող է ախտահարել մարմնի ցանկացած հատվածը, այն առաջացնում է այտուցներ, շարժումների սահմանափակում եւ սնվելու կամ խոսելու դժվարություններ, եթե ախտահարում է ծնոտը: Հիվանդության առաջընթացին զուգահեռ կարող է սկսվել լիակատար անշարժություն:

Հիվանդությունն անբուժելի է, իսկ բուժման բոլոր մեթոդներն ուղղված են ցավը մեղմելուն եւ շարժունակության բարելավմանը: Հիվանդությամբ տառապողները պետք է կտրուկ շարժումներից խուսափեն, որոնք կարող են վնասվածքներ առաջացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է