• Latest news

Վիրաբույժները վիրահատել են աշխարհի ամենամեծ ամորձապարկ ունեցող տղամարդուն

19 հուլիսի, 2017  23:29

Հազվագյուտ հիվանդության պատճառով Քենիայից Ֆորենսե Օվիտի Օպիոյի ամորձապարկը մյուս տղամարդկանց ամորձապարկից 10 անգամ մեծ է։ Երկար տարիներ նա ստիպված է եղել մեկուսի կենսակերպ վարել, քանի որ ամորձապարկի չափսերի պատճառով նրան ծաղրում էին։ Հիմա վիրաբույժները վիրահատել են Ֆորենսեին, ու վիրահատությունից հետո նա վերջապես կարող է ապրել համեմատաբար նորմալ կյանքով։

10 տարեկանում Ֆորենսեի մոտ սեռական օրգանների վրա կիստա է հայտնվել, որից հետո նրա սեռական օրգանները սկսել են մեծանալ՝ դրա պատճառով նա նույնիսկ նորմալ հագուստ չէր կարողանում հագնել։ Թե ինչն է իրականում դարձել սեռական օրգանների նման աճի պատճառ՝ մասնագետները դեռ չգիտեն։

Ժամանակին տղան նույնիսկ ստիպված է եղել հեռանալ դպրոցից՝ ամորձապարկի չափազանց մեծ չափերի ու մշտական ծաղրի պատճառով։ Վերջին տարիներին նա լրիվ մեկուսացած է ապրել եղբոր ու տարեց տատիկի հետ, քանի որ ծնողները զոհվել են, երբ Ֆորենսեն 5 տարեկան է եղել։

Ֆորենսեն աղքատ ընտանիքից է, դրա համար էլ նրան երբեք չէր հաջողվի բավականաչափ գումար հավաքել պլաստիկ վիրահատության համար, եթե օգնության չհասներ հարեւանը, որը նրա լուսանկարը հրապարակել էր Facebook-ում։ Լուսանկարը մեծ հետաքրքրություն էր առաջացրել օգտատերերի շրջանում, որոնք սկսել են գումար փոխանցել պլաստիկ վիրահատության համար։ Վերջապես բավականաչափ գումար է հավաքվել՝ բժիշկների ծառայությունների դիմաց վճարելու համար։

Պլաստիկ վիրաբույժները որոշել են երկու վիրահատություն կատարել։ Առաջինի ընթացքում նրանք ազատել են առնանդամը ու հեռացրել ամորձապարկի հյուսվածքների ավելորդ քանակությունը։ Երկրորդ վիրահատության ընթացքում հիվանդն անցել է առնանդամի վերականգնողական պլաստիկա, որի շնորհիվ ձեռք է բերել նորմալ չափի ու ձեւի առնանդամ։

Վիրահատության եզակիությունն այն է, որ չնայած հյուսվածքների հսկայական զանգվածի ու արյունատար անոթների հեռացմանը՝ տղամարդը ձեռք է բերել լրիվ նորմալ առնանդամ, հիմա նա կկարողանա սեքսով զբաղվել ու ցանկության դեպքում հայր դառնալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել