Չարլի Գարդը կյանքի վերջին օրերը հոսպիսում կանցկացնի (ֆոտո)

27 հուլիսի, 2017  10:24

Մահացու հիվանդ բրիտանացի փոքրիկը՝ Չարլի Գարդը, կենսապահովության սարքից կանջատվի հոսպիսում, ուր նրան կտեղափոխեն, եթե մինչեւ հինգշաբթի կեսգիշեր ծնողները համաձայնություն ձեռք չբերեն այն հիվանդանոցի հետ, որտեղ հիմա գտնվում է փոքրիկը: Նման որոշում է կայացրել Լոնդոնի Բարձր դատարանը:

Ընտանիքը չի կարողացել ինտենսիվ թերապիայի մասնագետ գտնել, որը կկարողանար օգնել Չարլիին տանը խնամել, հաղորդում է BBC-ն: Հոսպիսի անվանումը, որտեղ տղան անցկացնելու է կյանքի վերջին օրերը, չի նշվում:

Ավելի վաղ Քրիս եւ Քոննի Գարդերը հետ էին կանչել ԱՄՆ-ում փոքրիկի փորձարարական բուժման մասին իրենց հայտարարությունը՝ տեղեկանալով, երեխայի մոտ արդեն մկանների ու հյուսվածքների անդառնալի վնասվածքներ են տեղի ունեցել: Հիմա նրանք ուզում էին որդուն տուն տանել, սակայն բժիշկները դեմ էին այդ քայլին:

Չարլիի կնքահայր Ջեյմս Էվերսն ասել է. «Քրիսն ու Քոննին ուզում էին, որպեսզի Չարլին վերջին օրերը տանն անցկացնի, որպեսզի կարողանան գոնե որոշ ժամանակ նրա հետ անցկացնել, նրա հետ անել այն, ինչ երեխաների հետ անում են մյուս բոլոր ծնողները. լողացնել նրան, գրկել, պարզապես միասին ապրել՝ ինչպես նորմալ փոքրիկի: Բայց, ցավոք, նրանց թույլ չտվեցին: Գրեյթ Օրմոնդ Սթրիթի հիվանդանում համաձայն չեն դրա հետ»:

Փոքրիկ Չարլի Գարդի պատմությունն ամբողջ աշխարհում տարածվեց այն բանից հետո, երբ Եվրոպական դատարանը վճռեց նրան անջատել արհեստական շնչառության սարքից, որին փոքրիկը միացված է ծննդյան օրից: Դատավորները վճռեցին, որ հետագա բուժումը կարող է երեխային միայն վնաս պատճառել, իսկ ներարկվող դեղամիջոցները հիմա արդեն նրան ցավ են պատճառում:

Չարլին հազվագյուտ անբուժելի գենետիկ հիվանդություն ունի՝ միտոքոնդրիալ ԴՆԹ-ի քայքայման համախտանիշ: Սակայն ծնողները մինչեւ վերջին պահը փորձում էին փրկել որդուն. վիճարկել էին դատարանի որոշումը եւ ավելի քան մեկ միլիոն եվրո հավաքել՝ ԱՄՆ-ում բուժումը կազմակերպելու համար: Հիմա նրանք ուզում են այդ գումարը փոխանցել հիմնադրամի՝ այլ հիվանդ երեխաների օգնության համար:

NEWS.am Medicine

loading...
 

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ինչպե՞ս կարելի է իմանալ, որ մարդը ՄԻԱՎ-վարակ ունի:
1. ՄԻԱՎ-ով մարդը մշտապես հոգնածություն եւ քնկոտություն է զգում:
2. ՄԻԱՎ-ով մարդու մազերը ավելի վաղ են սպիտակում, քան մյուս մարդկանց դեպքում:
3. Եթե մարդու մոտ առկա է ՄԻԱՎ, դա նրա արտաքինից է երեւում:
4. ՄԻԱՎ-ի առկայության կամ բացակայության մասին կարելի է իմանալ միայն հատուկ անալիզ հանձնելուց հետո:
5. ՄԻԱՎ-ով տառապող մարդու մարմնին կապուտկները հեշտ են առաջանում: