• Latest news

Ինչպես խուսափել տհաճ անակնկալներից՝ բնության գրկում հանգստանալիս

28 հուլիսի, 2017  14:10

Ամռանը հաճելի է շաբաթվա ավարտն անցկացնել բնության գրկում: Սակայն երբեմն այն կարող է ավարտվել առողջության հետ կապված խնդիրներով, ինչը կխափանի հանգիստը, զգուշացնում է Հայաստանի առողջապահության նախարարույունը։

Նման իրավիճակներից խուսափելու եւ հանգիստը լիարժեք վայելելու համար պետք է հետեւել մի քանի պարզ կանոնի: Բնության գրկում հանգստանալիս նախ անհրաժեշտ է պաշտպանվել միջատներից, քանի որ դրանք կարող են վարակիչ հիվանդություններ տարածել։ Միջատներից պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում բնության գրկում օգտագործել միջատներին վանող նյութեր եւ կրել բաց գույնի երկարաթեւ հագուստ։

Բացի այդ, խորհուրդ է տրվում.

  • շուտ փչացող մթերքը տեղափոխել եւ պահել սառնարան-պայուսակներում
  • չգնել անհայտ ծագման միս-մսամթերք եւ այլ շուտ փչացող մթերք` այն վայրերից, որոնք նախատեսված չեն առեւտրի համար եւ չունեն համապատասխան ուղեկցող փաստաթուղթ
  • խորհուրդ չի տրվում վերցնել կաթնամթերք, ապխտած մթերք, ձու եւ կրեմային հրուշակեղեն, քանի որ դրանք նպաստավոր միջավայր են հանդիսանում մանրէների բազմացման համար
  • խմելու համար օգտագործել շշալցված ջուր
  • կերակրատեսակների պատրաստման ժամանակ հում եւ պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարեւոր է հետեւել, որպեսզի մսամթերքից եւ այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ եւ բանջարեղեն եւ այլն)
  • սնունդը, մինչեւ ուտելը, ուտելու ժամանակ եւ հետո պետք է պաշտպանված լինի միջատներից, կրծողներից եւ այլ կենդանիներից, որոնք հիվանդածին մանրէների փոխանցողներ են: Սնունդը անպայման պահել լավ փակվող տարաներում կամ փաթեթավորել պոլիէթիլենային թաղանթներով կամ փայլաթիթեղով
  • խորովածի համար օգտագործել պատրաստի փայտածուխ, սննդի համար՝ միանվագ օգտագործման ափսեներ եւ այլ պարագաներ
  • սնունդը, խորովածը պատրաստել անմիջապես ուտելուց առաջ: Պետք է հիշել, որ մանղալի վրա պատրաստված միսը ոչ միշտ է դառնում անվտանգ օգտագործման համար: Միսը համարվում է եփված, եթե կտրելիս չի հոսում արյունային հեղուկ: Խորովածի մսի պատրաստման ժամանակ առատորեն օգտագործել համեմունքներ՝ կարմիր եւ սեւ պղպեղ, մանանեխ, քրքում, ուրց եւ այլն, քանի որ դրանք օժտված են ախտահանող հատկություններով
  • պահպանել անձնական հիգիենայի կանոնները՝ ձեռքերը լվանալ սնունդ պատրաստելուց եւ ուտելուց առաջ՝ ցանկալի է օճառով: Ձեռքերը, սպասքը, միրգն ու բանջարեղենը լվանալ խմելու համար նախատեսված կամ շշալցված ջրով
  • չօգտվել ջրի պատահական աղբյուրներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll