• Latest news

Խրոնիկական հոգնածության համախտանիշն իսկական հիվանդություն է

2 օգոստոսի, 2017  18:42

Խրոնիկական հոգնածության սհամախտանիշն իսկական հիվանդություն է, պնդում են Սթենֆորդի համալսարանի կենսաբանները։ PNAS պարբերականում հրապարակված հոդվածում ասվում է, որ նրանք առանձնացրել են սինդրոմի հետ կապված մի շարք սպիտակուցներ։ 

«Խրոնիկական հոգնածության համախտանիշն ու դրա բնությը երկար ժամանակ վեճերի առարկա էին։ Շատ գործընկերներ կարծում էին, որ այն առհասարակ իսկական հիվանդություն չէ։ Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ այն իսկապես բորբոքային հիվանդություն է, եւ որ այն կարելի է բավական հեշտությամ եւ հստակորեն ախտորոշել»,-ասել է Մարկ Դեւիսը՝ Սթենֆորդի համալսարանից։

Շատ մասնագետներ կարծում են, որ խրոնիկական հոգնածության սինդրոմը ֆիզիոլոգիական բնույթ չի կրում։ Հարաբերականորեն վերջերս գիտնականներն ապացուցել են, որ այդ արտասովոր հիվանդությունն ամեն դեպքում գոյություն ունի։ Այն զարգանում է նյարդային համակարգի յուրօրինակ «խաթարման» ժամանակ՝ մշտապես «արտակարգ դրության» իրավիճակում, որի պատճառով օրգանզիմում բորբոքային գործըթնացներ են զարգանում՝ առնչվելով նաեւ ողնուղեղի հետ։

Դեւիսն ու նրա գործընկերներ հաստատել են այդ հիպոթեզը՝ վերլուծելով եւ համեմատելով սպիտակուցներն ու մյուս ազդանշանային մոլեկուլները, որոնք առկա են խրոնիկական հիվանդությամբ տառապող շուրջ երկու հազար հիվանդների եւ չորս հարյուր կամավորների արյան մեջ։

Համեմատությունները ցույց են տվել, որ բորբոքային ռեակցիաների հետ կապված 17 սպիտակուցների կոնցենտրացիան համախտանիշով տառապողների արյան մեջ ավելի բարձր է եղել, քանի գիտափորձի առողջ մասնակիցների։ Բացի այդ, տարբերությունները հիմնականում ակնհայտ են եղել այն մարդկանց շրջանակում, որոնց մոտ խրոնիկական հոգնածության սինդրոմն ավելի վառ բնույթ է կրել։

Այդ մոլեկուլների մի մասը կապված է եղել օրգանզմում այլ գործընթացների հետ։ Օրինակ՝ լեպտին սպիտակուցը «կառավարում է» հագեցվածության զգացողությունը եւ այն հաճախ հանդիպում է կանանց օրգանզիմում, իսկ TGF-b հորմոնը պատասխանատու է բջիջների աճի ու տարանջատման համար։ Գիտնականների կարծիքով՝ նշված երկու նյութի բարձր կոնցենտրացիան բացատրում է, թե ինչու է խրոնիկական հոգնածության սինդրոմը ավելի հաճախ հանդիպում կանանց մոտ եւ ինչու են այն կրողները հաճախ լիմֆատիկ հյուսվածքի քաղվցեղի տարբեր տեսակների զոհ դառնում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է