• Latest news

Կոկսակի վարակի աղբյուր կարող է լինել միայն հիվանդ մարդը եւ առողջ վիրուսակիրը. բժիշկ

10 օգոստոսի, 2017  11:00

Կոկսակի վիրուսի փոխանցման աղբյուր կարող է լինել միայն հիվանդ մարդը եւ առողջ վիրուսակիրը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք հնարավոր է, որ վիրուսն առողջ մարդկանց փոխանցվի սննդի, կամ հագուստի միջոցով. « Ցանկացած շփում՝ կոնտակտ-կենցաղային, օդակաթիլային, նպաստավոր պայման են, որպեսզի հիվանդությունը  փոխանցվի առողջ մարդկանց»:

Լիանա Թորոսյանը նշեց, որ Էնտերովիրուսային հիվանդությունը սկսվում է բարձր ջերմությամբ, թուլությամբ, գլխացավով:

«Հիվանդությունը սկսվում է բարձր ջերմությամբ, թուլությամբ, գլխացավով՝ ավելի շատ մրսածության գործոնով պայմանավորված, որից հետո 7-8-րդ օրը կարող է այդ հիվանդությունն անցնել, իսկ կոկսակի վիրուսի դեպքում կարող է ցանավորում առաջանալ՝ բշտիկների ձեւով, աղիքային երեւույթներ, կամ էլ կարող են այդ երեւույթները չլինել եւ հիվանդությունը մարի: Սա կապված է հիվանդի վիճակից»,-ասաց նա:

Նա նաեւ նշեց, որ Հայաստանում հունիս-հուլիս ամիսներին  դիտվել է Էնտերովիրուսներով պայմանավորված աշխուժացում, սակայն, ժամանակին եղել է արձագանք, կազմակերպվել են կանխարգելիչ միջոցառումներ եւ օգոստոսին արձանագրվել է իրավիճակի կայունացում. այժմ  եզակի դեպքեր կան. «Կոկսակի վիրուսով չեմ կարող ասել հիվանդներ կան, թե ոչ, բայց Էնտերովիրուսներով լաբորատոր հաստատված եզակի դեպքեր կան, որոնք եւ ամբուլատոր եւ ստացիոնար բուժում են ստանում, ծանր դեպքեր չկան՝ թեթեւ եւ միջին ծանրության»:

Էնտերովիրուսային վարակներով չհիվանդանալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը հանգստի մեկնող անձանց հորդորում է՝

- Խուսափել էնտերովիրուսային վարակներով պայմանավորված անապահով երկրներ մեկնելուց:

- Մեկնելու դեպքում՝

 Լողալ միայն թույլատրված վայրերում,

Հնարավորինս խուսափել աղիքային գանգատներով, ցանավորմամբ հիվանդ անձանց հետ շփումից,

Խստորեն պահպանել աղիքային վարակներին բնորոշ կանխարգելիչ միջոցառումները՝ ձեռքերը լվանալ հոսող ջրով, օճառով՝ սնունդ ընդունելուց առաջ եւ սանհանգույցից օգտվելուց հետո, սննդում օգտագործել միայն լավ լվացված (ցանկալի է հոսող ջրով) բանջարեղեն, մրգեր, պատահական վայրերից սնունդ չգնել, սնունդը պահել փակ տարաներում՝ սառնարանային պայմաններում,

Հաճախակի օդափոխել փակ տարածքները, ապահովել մակերեսների խոնավ մաքրում:

Հանգստից վերադարձողներին  խորհուրդ է տրվում`

- Աղիքային երեւույթների կամ ցանավորման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ:

- Աղիքային երեւույթների կամ ցանավորման դեպքում չհաճախել հաստատություններ:

Հիշեցնենք, որ ռուսական ԶԼՄ–ների փախանցմամբ կոկսակի վիրուսի վարակման դեպքեր են արձանագրվել Թուրքիայում հանգստացող ռուս զբոսաշրջիկների շրջանում։ Ռոսպոտրեբնադզորը թեժ գիծ է բացել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել