Եգիպտոսում վիրաբույժը հիվանդի ստամոքսից 39 մեխ, կրակայրիչ ու եղունգ կտրելու հարմարանք է հանել։
Youm7 պորտալին վիրաբույժ Աբդուրրահման Մուստաֆան պատմել է, որ 30-ամյա հիվանդը իրեն է դիմել ստամոքսացավերի վերաբերյալ գանգատով։ Ուլտրաձայնային հետազոտության լուսանկարներում բժիշկը հայտնաբերել է տարօրինակ առարկաներ ու զարմացել։
Երեք ժամ տեւած վիաժրաատության արդյունքում բժիշկը հիվանդի ստամոքսից հանել է 39 մեխ, կրակայրիչ, եղունգ կտրելու հարմարանք։ Մուստաֆայի խոսքով, հիվանդի վիճակը կկայունանա հինգ օրից, իսկ հիվանդանոցից նրան դուրս կգրեն 15 օրից։
Հիվանդի ազգականները բժշկին պատմել են, որ սա առաջին դեպքը չէ, երբ նա հայտնվում է նման իրավիճակում ՝ մինչ այդ նա նույնպես օտարածին առարկաներ էր կուլ տվել։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր