• Latest news

Ամերիկացի գիտնականներն ապացուցել են սոցիալական ծխելու մահացու վտանգավորությունը

16 օգոստոսի, 2017  13:41

Սոցիալական ծխելն առողջությանը նույնպիսի վնաս է պատճառում, ինչպիսին ծխախոտի մշտական օգտագործումը, ապացուցել են ամերիկացի գիտնականները:

Հետազոտության արդյունքների համաձայն, որոնք ներկայացվել են American Journal of Health Promotion-ում, ծխախոտի պարբերական օգտագործումը հեռանկարում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացման նույնպիսի հավանականություն ունի, ինչպիսին մշտապես ծխելը (օրական մեկ տուփ):

Գիտնականները (Million Hearts սքրինինգի շրջանակում) ԱՄՆ Օհայոյի նահանգում համեմատել են 40 հազար ակտիվ եւ սոցիալական ծխողների արյան ճնշման եւ խոլեստերինի մակարդակի ցուցանիշները: Փորձագետները նշել են, որ երկրորդների շարքում գերակշռել են լատինաամերիկացի երիտասարդները:

Հետազոտության մեջ սոցիալական ծխող է համարվել այն «մարդը, որը ծխախոտը չի օգտագործում ամենօրյա ռեժիմով, սակայն կանոնավոր ռեժիմով ծխում է որոշակի սոցիալական իրավիճակներում», օրինակ՝ բարում ալկոհոլ օգտագործելիս:

ԱՄՆ-ում գրեթե յուրաքանչյուր 10-րդ քաղաքացին (երկրի բնակչությունը մոտ 330 մլն մարդ է) իրեն սոցիալական ծխող է համարում, այն դեպքում, երբ լիարժեք ծխողներ են համարվում ամերիկացիների 17 տոկոսը: Փարձագետներն այն եզրակացության են հանգել, որ ծխախոտի բացասական ազդեցությունից հնարավոր է խուսափել երբեք ծխել չսկսելով, ինչպես նաեւ ծուխը շնչելուց խուսափելով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել