Շատ ուշ ժամի ընթրիքը խախտում է կենսաբանական ժամացույցի աշխատանքը, որի հետեւանքով ցերեկը մաշկը կորցնում է այն ֆերմենտը, որը մարմինը պաշտպանում է ուլտրամանուշակագույնի վնասակար ազդեցությունից: Նման եզրահանգման են եկել ամերիկյան Օ՛Դոնելի ինստիտուտի մոսնագետները:
Գիտնականները մկների վրա մի շարք փորձեր են կատարել, որոնց 2 խմբի են բաժանել եւ տարբեր ժամերի են կերակրել: Երեկոյան ժամը 9-ից հետո սնված կենդանիների ուլտրամանուշակագույնով վնասված մաշկի վերականգնման ֆերմենտը օրվա ընթացքում չափազանց թույլ ակտիվություն է դրսեւորել:
Սնվելու նորմալ ռեժիմով երկրորդ խմբի կրծողները ուլտրամանուշակագույնի նկատմամբ պակաս ընկալունակ էին: Գիտնականները նաեւ նշել են, որ սնվելու անոմալ գրաֆիկով մկների մոտ չարորակ գոյացությունների առաջացման հավանականությունն ավելի մեծ է եղել, քան ռեժիմի հետեւած կրծողների մոտ:
«Այս բացահայտումը զարմանալի է եւ կարեւոր: Ստացվում է, որ մաշկը արձագանքում է, երբ մենք սնվում ենք: Եթե դուք սնվելու նորմալ գրաֆիկ ունեք, ապա ցերեկը ուլտրամանուշակագույն ճառագայթումից ձեր պաշտպանությունն ավելի հուսալի կլինի: Սնվելու ռեժիմի խախտումը կենսաբանական ժամերն առաջ տանելու վտանգ է պարունակում»,- պարզաբանել է բժիշկ Ջեզեֆ Թաքահասին:
Մասնագետը նախազգուշացրել է, որ ժամի նման փոփոխության հետեւանքները մարդկանց մոտ կարող են արտահայտվել արեւային այրվածքների նկատմամբ խոցելիությամբ: Թաքահասին որպես երկարաժամկետ բացասական էֆեկտ է անվանել օնկոլոգիայի առաջացումը եւ մաշկի վաղաժամ ծերացումը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր