• Latest news

Երեկոյան 9-ից հետո ընթրելը կարող է դառնալ արեւային այրվածքի պատճա՞ռ

17 օգոստոսի, 2017  15:48

Շատ ուշ ժամի ընթրիքը խախտում է կենսաբանական ժամացույցի աշխատանքը, որի հետեւանքով ցերեկը մաշկը կորցնում է այն ֆերմենտը, որը մարմինը պաշտպանում է ուլտրամանուշակագույնի վնասակար ազդեցությունից: Նման եզրահանգման են եկել ամերիկյան Օ՛Դոնելի ինստիտուտի մոսնագետները:

Գիտնականները մկների վրա մի շարք փորձեր են կատարել, որոնց 2 խմբի են բաժանել եւ տարբեր ժամերի են կերակրել: Երեկոյան ժամը 9-ից հետո սնված կենդանիների ուլտրամանուշակագույնով վնասված մաշկի վերականգնման ֆերմենտը օրվա ընթացքում չափազանց թույլ ակտիվություն է դրսեւորել:

Սնվելու նորմալ ռեժիմով երկրորդ խմբի կրծողները ուլտրամանուշակագույնի նկատմամբ  պակաս ընկալունակ էին: Գիտնականները նաեւ նշել են, որ սնվելու անոմալ գրաֆիկով մկների մոտ չարորակ գոյացությունների առաջացման հավանականությունն ավելի մեծ է եղել, քան ռեժիմի հետեւած կրծողների մոտ:

«Այս բացահայտումը զարմանալի է եւ կարեւոր: Ստացվում է, որ մաշկը արձագանքում է, երբ մենք սնվում ենք: Եթե դուք սնվելու նորմալ գրաֆիկ ունեք, ապա ցերեկը ուլտրամանուշակագույն ճառագայթումից ձեր պաշտպանությունն ավելի հուսալի կլինի: Սնվելու ռեժիմի խախտումը կենսաբանական ժամերն առաջ տանելու վտանգ է պարունակում»,- պարզաբանել է բժիշկ Ջեզեֆ Թաքահասին:

Մասնագետը նախազգուշացրել է, որ ժամի նման փոփոխության հետեւանքները մարդկանց մոտ կարող են արտահայտվել արեւային այրվածքների նկատմամբ խոցելիությամբ: Թաքահասին որպես երկարաժամկետ բացասական էֆեկտ է անվանել օնկոլոգիայի առաջացումը եւ մաշկի վաղաժամ ծերացումը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել