• Latest news

Նախաճաշից հրաժարվելը երեխաների ոսկորներն ավելի թույլ է դարձնում

22 օգոստոսի, 2017  10:45

Նախաճաշից հրաժարվելը երեխաների եւ դեռահասների առողջությանը մեծ վնաս կարող է պատճառել։ King's College London-ի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախաճաշերը բաց թոնղող երեխաները, աչքի են ընկնում ավելի թույլ ոսկորներով, ուղեղի փոքր ծավալով եւ դանդաղ նյութափոխանակությամբ՝ ի տարբերություն նրանց, որոնք կանոնավոր կերպով նախաճաշում են։

British Journal of Nutrition-ում հրապարակված հետազոտության շրջանակում գիտնականները 2008-2012 թվականներին 4-18 տարեկան երեխաների սննդակարգի վերաբերյալ տեղեկություն են հավաքել։ Նրանք պարզել են, որ առավոտյան չնախաճաշող երեխաները չեն ստանում անհրաժեշտ քանակության ֆոլատներ, կալցիում, երկաթ եւ յոդ, իսկ այդ նյութերի պակասը հանգեցնում է ուղեղի աշխատունակության նվազեցմանն ու մի շարք այլ խնդիրների։

Գիտնականները բացատրել են, որ եթե երեխայի օրգանզիմում երկաթը պակաս է, այն չի կարող արտադրել անհրաժեշտ քանակությամբ արյան առողջ կարմիր բջիջներ, որոնք թթվածին են կրում։ Հետեւաբար, օրգանիմը թթվածին չի ստանում, ինչի հետեւանքով սկսում է արագ հոգնել եւ զրկվել ուժերից։ Երկաթի պակասն ազդում է նաեւ իմունային համակարգի եւ գլխուղեղի աշխատանքի վրա։ 4-8 տարեկանում երեխային օրական 10 մ/գ երկաթ է անհրաժեշտ, 9-13 տարեկանում՝ 8 մ/գ։

Գիտնականները նշում են, որ կալցիումը անհրաժեշտ է ոսկորների եւ ատամների առողջությունը պահպանելու համար, բայց այն նաեւ մասնակցում է օրգանիզմում այլ կարեւոր գործընթացների։ Կալցիումի պակասը կարող է ազդել երեխայի հորմոնային եւ մկանային համակարգի վրա։ Տարեցտարի երեխային ավելի ու ավելի շատ կալցիում է անհրաժեշտ. 4-8 տարեկանոմ օրական անհրաժեշտ է 1000 մ/գ կալցիմում, 9-18 տարեկանում՝ 1300 մ/գ։

Ինչ վերաբերում է յոդին, այն անհրաժեշտ է վահանաձեւ գեղձի նորմալ աշխատանքի համար։ Յոդի պակասը հանգեցնում է վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրների, ինչպես նաեւ դանդաղեցնում է աճն ու երեխայի մտավոր զարգացումը։ 1-8 տարեկանում երեխաներին օրական անհրաժեշտ է 30 միկրոգրամ յոդ, 9-13 տարեկանում՝ 120 միկրոգրամ, իսկ 14-18՝ 150 միկրոգրամ։

Ֆոլատներն աղեհամակարգին օգնում են յուրացնել սնուցիչ նյութերը։ 1-3 տարեկանում երեխաներին անհրաժեշտ են 150 միկորգրամ ֆոլատներ, 4-8-ը՝ 200, 9-13-ը՝ 300, իսկ 14 տարեկանից՝ 400 միկրոգրամ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է