Կանոնավոր ծորակի ջուր խմելու դեպքում մեծանում է աղեստամոքսային ինֆեկցիաների առաջացման վտանգը, հաղորդում է Environ Health Perspect-ը:
Մասնագետները 14 աշխատանքների մետաանալիզ են կատարել՝ նվիրված ջրի պղտորության եւ Giardia ու Cryptosporidium մակաբույծներով ինֆեկցիաների առաջացման միջեւ կապին: Դրանցից 10-ում կապ հայտնաբերվել է՝ անկախ ջրի պղտորությունից:
Գիտնականները հանգել են եզրակացության, որ որպես ջրի մաքրության ցուցիչ հարկավոր է լրացուցիչ գործոններ օգտագործել՝ բացի NTU-ից, մասնավորապես, սեզոնային, ինչպես նաեւ ջրատար խողովակաշարերի համակարգի վիճակի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ջրի պղտորության չափման համար օգտագործում է NTU (Nephelometric Turbidity Unit) միավորը: Խմելու համար պիտանի է համարվում 5-ից ոչ բարձր NTU-ով հեղուկը, իսկ 1-ից ցածր ցուցանիշ ունեցող ջուրը համարվում է մանրէազերծ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր