• Latest news

Սննդակարգում աղի ավելցուկը մեծացնում է սրտային անբավարարության առաջացման վտանգը

28 օգոստոսի, 2017  15:46

Մեծ քանակությամբ աղի օգտագործումը կարող է հանգեցնել ոչ միայն օրգանիզմում հեղուկի կուտակմանն ու զարկերակային ճնշման բարձրացմանը, այլեւ նպաստել սրտային անբավարարության առաջացմանը: Նման նախազգուշացում են արել Ֆինլանդիայի National Institute for Health and Welfare-ի մասնագետները:

Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ բժիշկների կողմից խորհուրդ տրվող չափաքանակից (6 գրամ) 2 անգամ ավելի (13.7 գրամ) աղ օգտագործող մարդիկ կրկնակի հաճախ են բախվում սրտային անբավարարության խնդրի, քան նրանք, ովքեր չափավոր քանակությամբ աղ են օգտագործում:

Հետազոտության ընթացքում ֆինն գիտնականները 12 տարի շարունակ հետեւել են 4.630 առողջ մարդկանց: Մասնակիցների 20%-ն օրական ավելի քան 13.7 գրամ աղ է օգտագործե, ինչը կրկնակի գերազանցում է օրական չափաբաժինը: Պարզվել է, որ նրանք երկու անգամ ավելի հաճախ են բախվում սրտային անբավարարության խնդրի, քան նրանք, որոնց սննդակարգում աղի օրական չափաբաժինը չի գերազանցում 6.8 գրամը:

Պարզելու համար, թե որքան աղ են օգտագործել կամավորները, գիտնականները մեզի անալիզ են վերցրել: Սա օգտագործվող աղի չափաքանակը հասկանալու ամենահավաստի միջոցն է, քանի որ, ամեն ինչից զատ, մարդիկ կարող են պատկերացում անգամ չունենալ դրա չափի մասին. մարդն աղի 80%-ից ավելին ստանում է վերամշակված սննդի միջոցով եւ միայն 20%-ն է ինքնուրույն ավելացնում ուտեստներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է