• Latest news

Նոր թեստը կօգնի մեկ ժամում հայտնաբերել մենինգիտը

30 օգոստոսի, 2017  16:45

Բելֆասթի Queens University-ի գիտնականները նոր թեստ են մշակել, որը կարող է ընդամենը մեկ ժամում բացահայտել մենինգիտը:

Ըստ էության՝ թեստի համար բերանից սովորական քսուք են վերցնում, որի օգնությամբ նաեւ ԴՆԹ-ի անալիզ են անցկացնում: Արդյունքները կարելի է շատ արագ ստանալ, ինչը զգալիորեն կբարձրացնի մենինգիտի բուժման արդյունավետությունը: Ներկայում այս հիվանդության ախտորոշման համար կիրառվող թեստերը մինչեւ 48 ժամ են պահանջում, քանի որ դրանք հարկավոր է լաբորատորիա ուղարկել: Շատ դեպքերում դա վտանգավոր է հիվանդի համար, քանի որ բուժումը սկսելը հետաձգվում է՝ մինչեւ անալիզի արդյունքները ստանալը:

Նոր մշակումը կարեւոր է, քանի որ, մասնագետների գնահատմամբ, մենինգիտի 50% դեպքերը չեն ախտորոշվում, եւ երեխաներին ու մեծահասակ հիվանդներին սխալմամբ տուն են ուղարկում: Այլ հիվանդությունների պարագայում սա կարող է այնքան էլ վտանգավոր չլինել, սակայն մենինգիտի դեպքում թերապիան երկու օրով ուշացնելը կարող է հիվանդի մահվան պատճառ դառնալ: Երբեմն էլ մարդիկ սխալմամբ մենինգիտի դեմ բուժում են ստանում՝ հզոր հակաբիոտիկներ ընդունելով, որոնք նրանց պետք չեն:

Մենինգիտն ուղեղն ու ողնաշարը շրջապատող պաշտպանիչ թաղանթի վտանգավոր ինֆեկցիա է, սակայն հաճախ այն սխալմամբ գրիպի նման վիրուսային ինֆեկցիայի հետ են շփոթում, քանի որ նույն ախտանշաններով է ուղեկցվում՝ բարձր ջերմություն, գլխացավ, վատ ինքնազգացողություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել