• Latest news

Պարզվել է մարդու կյանքի առավելագույն տեւողությունը

1 սեպտեմբերի, 2017  21:04

Մարդու կյանքի տեւողությունը սահման ունի եւ կախված չէ սնվելու որակից, բժշկության մակարդակից եւ կենցաղային պայմաններից, պարզել են Էրազմի համալսարանի (Նիդեռլանդներ) գիտնականները:

MedicalXpress-ը հայտնում է, որ հետազոտողներն իրենց եզրակացությունները կատարել են 75 հազար մարդկանց 30-ամյա դիտարկումների ընթացքում ստացած տվյալների հիման վրա, որոնք այս տարիներին են մահացել: Նրանց մահվան տարեթվին տարիքը ճշգրիտ գրանցվել է:

Գիտնականները պարզել են, որ վերջին 30 տարում կյանքի միջին տեւողությունը զգակիորեն աճել է: Այսպես՝  Հոլանդիայում, օրինակ, եռապատկվել է այն մարդկանց թիվը, որոնք անցել են 95 տարվա շեմը: Չնայած այս ցուցանիշի աճին, առավելագույն տարիքը, որին մարդկությանը հաջողվել է հասնել, նախկինն է մնացել: Մարդիկ սկսել են ավելի երկար ապրել, սակայն ռեկորդները նախկինն են մնում: «Սա յուրատեսակ պատի է նման»,- պարզաբանել է հետազոտության հեղինակներից պրոֆեսոր Ջոն Էյնմալը:

Գիտնականի խոսքով՝ կանայք կարող են ապրել մինչեւ 115,7 տարեկան, իսկ տղամարդիկ մի փոքր պակաս՝ մինչեւ 114,1: Պրոֆեսոր Ջոն Էյնմալի խոսքով՝ առավելագույն տարիքը կախված չէ կյանքի մակարդակից: Դրա վրա չի ազդում ո՛չ սնվելու որակը, ո՛չ բժշկության որակը:

Այս ցուցանիշներից բարձր բոլոր թվերը պատահականությունների շարքից են: Այդպիսին է եղել ֆրանսուհի Ժաննա Կելմանի ռեկորդը: Նա ապրել է մինչեւ 122 տարեկան: Սա համարվում է գոյատեւման ամենաերկար ժամկետը: Կինը ծնվել է 1875 թվականին եւ մահացել 1997 թվականին:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ նման ռեկորդները ընդհանուր վիճակագրությունից դուրս են, սակայն չեն կարող նաեւ այն փոխել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է