• Latest news

6 զբաղմունք, որոնցից հղիներին խորհուրդ է տրվում խուսափել

9 սեպտեմբերի, 2017  10:53

Եթե կինն առողջ է եւ ժամանակից շուտ ծննդաբերելու վտանգ չկա, հղիությունն առօրյա կյանքի վրա գրեթե չի ազդում․ կինը կարող է աշխատել եւ սպորտով զբաղվել՝ ինչպես մինչեւ հղիությունը։ Սակայն մի շարք զբաղմունքներ կան, որոնցից հղիներին խորհուրդ է տրվում խուսափել, եթե նույնիսկ նրանք առողջ են եւ ամրակազմ։

Ծանրություններ քարշ տալ

Հղի կանանց խորհուրդ չի տրվում ինքնուրույն տեղաշարժել կահույքը կամ ծանր պայուսակներ քարշ տալ։ Ծանրությունները որովայնի վրա լրացուցիչ ճնշում են գործադրում, իսկ տվյալ գոտու վնասվածքը վերջին բանն է, ինչի հետ կցանկանաք բախվել հղիության ընթացքում։

Ջահերն ու առաստաղը լվանալը

Տնային գործերից, որոնց համար պետք է շարժասանդուղքի վրա բարձրանալ եւ ձեռքերը վեր պարզել, եւս ցանկալի է խուսափել։ Դուք հեշտությամբ կարող եք կորցնել հավասարակշռությունն ու ընկնել՝ վտանգի ենթարկելով Ձեր եւ փոքրիկի կյանքը։

Առանց ձեռնոցների սպասք լվանալը

Սպասք լվանալիս մենք սովորաբար քիմիական նյութեր ենք օգտագործում, որոնց նկատմամբ մաշկը հղիության ժամանակ կարող է ավելի զգայուն լինել։ Եթե սպասք եք լվանում, դրա համար անպայման պաշտպանիչ ռետինե ձեռնոցներ օգտագործեք։

Հատակը լվանալն ու մաքրելը

Հատակը լվանալու համար նախատեսված փայտով հատակը լվանալը մեջքի ստորին հարվածում լարվածություն է առաջացնում, ինչն անցանկալի է հղիության ժամանակ։ Նույնը կարելի է ասել նաեւ փոշեկուլների օգտագործման մասին։ Ավելին, փոշեկուլով մաքրելը Ձեզ լրացուցիչ վտանգի կարող է ենթարկել, քանի որ փոշին, բուրդն ու այլ բաները կարող են գրգռել աչքերն ու թոքերը։

Պատուհաններ լվանալը

Դռներ ու պատուհաններ լվանալիս շատ զգույշ պետք է լինել, քանի որ հեշտությամբ կարելի է սայթաքել ու ընկնել։ Բացի այդ, նման աշխատանքի ժամանակ Դուք կրկին կհայտնվեք քիմիական նյութերի ազդեցության տակ, որոնք առկա են մաքրող հեղուկներում։

Կեղտոտ մակերեսը մաքրելը

Որպես կանոն՝ կեղտոտ մակերեսը մենք մաքրում են քիմիական մաքրող միջոցներով։ Դա վերաբերում է զուգարանը, լոգարանը, խոհանոցի եւ այլ սենյակների կեղտոտ հատվածները մաքրելուն։ Իսկ եթե, ամեն դեպքում, պետք է կատարեք Ձեր աշխատանքը, ապա քիմիկատների փոխարեն փորձեք կիտրոն, քացախ կամ կերակրի սոդա օգտագործել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է