• Latest news

Օրական 4 բաժակ սուրճը կարող է պաշտպանել դիաբետից ու ցիրոզից

9 սեպտեմբերի, 2017  13:54

Օրական 4 բաժակ սուրճը կամ խոտաբույսերով մեկ բաժակ թեյը 25 տոկոսով նվազեցնում են 2-րդ տիպի դիաբետի առաջացման վտանգը։ Այս մասին հայտնում են Aarhus University Hospital-ի գիտնականները։

Ըստ երեւույթին՝ այս հարցում նշանակություն ունի ոչ թե կոֆեինը, այլ կաֆեստոլ կոչվող նյութը. բաղադրիչ, որն առկա է տարբեր ոչ զտված սրճային ըմպելիքներում, ինչպես եւ ավանդական սուրճի մեջ, բայց տարբեր քանակությամբ։ Մկների մասնակցությամբ հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ այդ նյութը լավացնում է ինսուլինի նկատմամբ զգայունությունը։

Մեկ այլ հետազոտության շրջանակում Erasmus University-ի գիտնականները (Նիդերլանդներ) պարզել են, որ օրական չորս բաժակ սուրճը պաշտպանում է լյարդի ցիրոզից։ Նրանք կարծում են, որ ըմպելիքում պարունակվող հակաօքսիդանտները հայտնվում են արյան հոսքում եւ հասնում լյարդին։

Գիտնականները շեշտում են, որ սուրճն արդեն վաղուց է դրսեւորել բնակչության ընդհանուր մահացությունը նվազեցնելու ունակություն։ Բայց տվյալ հետազոտության ընթացքում հեղինակներին հետաքրքրել է, թե սուրճի օգտագործումն ինչպես կարող է օգնել մարդուն, որը դեռ չի բախվել լյարդի քրոնիկական հիվանդության։ Պարզվում է, որ սուրճի չափավոր օգտագործումը նվազեցնում է ցիրոզի զարգացման հավանականությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել