• Latest news

ԵՏՄ տարածքում պլանավորվում է դեղամիջոցների վերահսկիչ դրոշմապիտակներ սահմանել

12 սեպտեմբերի, 2017  14:37

ԵՏՄ տարածքում պլանավորվում է դեղամիջոցների վերահսկիչ դրոշմապիտակներ սահմանել, որոնք նման կլինեն այսօր Հայաստանում օգտագործվող դրոշմապիտակներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է  Է. Գաբրիելյանի անվան բժշկական տեխնոլոգիաների եւ դեղերի փորձաքննության կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը։

Նրա խոսքով՝ այդ դրոշմապիտակների շնորհիվ հնարավոր կլինի հետեւել, թե ինչ ճանապարհ է անցել դեղամիջոցը՝ արտադրողից մինչեւ սպառող, ինչը կարող է կրճատել ստվերային շրջանառությունը եւ ապահովել սպառողներին կեղծ դեղերից։

«Հնարավոր կլինի իմանալ, թե երբ եւ որտեղ է արտադրվել դեղը, որ դեղատնից է գնվել եւ որ հիվանդն է այն օգտագործում»,– նշեց Թոփչյանը՝ հավելելով, որ այսօր Հայաստանում օգտագործվող դրոշմապիտակները նույնպես թույլ են տալիս տեսնել այդ ճանապարհը, բայց ոչ մինչեւ վերջնական սպառողը, այլ մինչեւ ներմուծողը։

Թոփչյանի խոսքով՝ բոլոր ԵՏՄ երկրներում միասնական դրոշմապիտակների կիրառումը հիմա քննարկվում է, եւ եթե երկրները համաձայնության գան, վերահսկիչ դրոշմապիտակները կարող են կիրառվել արդեն 2018–ից։

Մոտավորապես մեկ ու կես տարի առաջ Հայաստանում ներդրեցին դեղերի համար պարտադիր վերահսկիչ դրոշմապիտակները, որոնք, պաշտոնատար անձանց խոսքով, պետք է կրճատեին ստվերային շրջանառությունը: Հայաստանի Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության ղեկավար Սամվել Զաքարյանը կարծում է, որ դրանց կիրառումը ոչ մի նշանակալի փոփոխությունների չի հանգեցրել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է