• Latest news

Արդյոք դրոշմապիտակների կիրառումը հանգեցրել է դեղերի ստվերային շրջանառության կրճատմանը

20 մայիսի, 2016  19:39

Մոտավորապես մեկ ու կես տարի առաջ Հայաստանում ներդրեցին դեղերի համար պարտադիր վերահսկիչ դրոշմապիտակները, որոնք, պաշտոնատար անձանց խոսքով, պետք է կրճատեին ստվերային շրջանառությունը: Ինչ է փոխվել այս մեկ ու կես տարում եւ որքանով է կրճատվել ստվերային շրջանառությունը: 

Հայաստանի Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության ղեկավար Սամվել Զաքարյանը, պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին, նշել  է, որ ԴԱՆՄ-ն երեք ամիսը մեկ ֆինանսների նախարարությանը պաշտոնական նամակ է ուղարկում նույն հարցով, սակայն ոչ մի անգամ պատասխան չեն ստացել:    

Որպեսզի ինչ-որ կերպ պարզեն այս հարցը, մասնավոր սեկտորը սկսել է ուսումնասիրել դեղերի 25 խոշոր ներմուծողների եւ արտադրողների վճարած հարկերի մասին տեղեկությունները. այս տարվա տվյալները համեմատել են անցյալ տարվանների հետ եւ պարզել են, որ 2015-ի առաջին կիսամյակի համեմատ, վճարվող հարկերի գումարն աճել է տարեկան միջինը  4.5 տոկսով, իսկ տարվա ընթացքում` 2.5 տոկոսով: Սակայն, ինչպես նշել է Սամվել Զաքարյանը, այդ փոքրիկ աճը կարող է պայմանավորված լինել մի քանի նոր դեղամիջոցի ներդրմամբ եւ բնական տնտեսական աճով, ոչ թե  «ստվերից դուրս գալով»:

«Այս տվյալները հազիվ թե հնարավոր է ստվերային շրջանառության նվազման մեծ ցուցանիշ համարել», - ընդգծել է ԴԱՆՄ-ի ղեկավարը` նշելով, որ ինքն առաջվա նման կարծում է, որ դեղերի արտադրության եւ ներմուծման ոլորտը Հայաստանում «ամենամաքուրներից» է եւ այստեղ ստվերային շրջանառություն գործնականում չկա:  

Հետաքրքիր է, որ վերջին տարվա ընթացքում առանձին ընկերությունները սկսել են 10-15 տոկոսով ավելի հարկ մուծել, իսկ ուրիշները` 20-26 տոկոսով պակաս. երեւում է` վերջիններիս արտադրության եւ ներմուծման ծավալները կրճատվել են բարդությունների, մրցակցության, ինչպես նաեւ ավելորդ ծախսերի պատճառով, որոնք ենթադրում է վերահսկիչ դրոշմապիտակները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել