• Latest news

Աղիքային միկրոֆլորան կարող է ցրված սկլերոզի պատճառ դառնալ

13 սեպտեմբերի, 2017  23:49

Երկու խումբ գիտնականներ ցրված սկլերոզի եւ աղիքային միկրոֆլորայի միջեւ կապի ապացույցներ են գտել։ Ներկա պահին գիտնականներին հայտնի է ավելի քան 200 գեն, որոնք պատասխանատու են ցրված  սկլերոզի զարգացման համար։ Սակայն այս հիվանդության զարգացման համար անհրաժեշտ է նախնական խթանող գործոն։ Մաքս Պլանկի անվան նեյրոբիոլոգիայի ինստիտուտի գիտնականները հիպոթեզ են առաջ քաշել, որ նման խթան օրգանիզմի համար կարող են դառնալ աղիքային բակտերիաները։ Մկների վրա արված փորձերի արդյունքում գերմանացի գիտնականները պարզել են, որ փոփոխված գեներով մկների աղիներում միկրոօրգանիզմները կարող են ակտիվացնել տ-լիմֆոցիտները, որոնք վնասում են նյարդային մանրաթելերի թաղանթը։ Դրա արդյունքում կենդանիների ուղեղում զարգանում է բորբոքային գործընթաց, որը նույնական է մարդու մոտ հայտնաբերված մտացրիվ սկլերոզին։

Երկվորյակ մկների վրա արված փորձերի արդյունքում հնարավոր է եղել հաստատել հիվանդության միկրոբային ծագման  հիպոթեզը։ Հիվանդ երկվորյակ մկներից առողջներին միկրոֆլորան  փոխպատվաստելու ժամանակ վերջիններս եւս հիվանդանում էին մտացրիվ սկլերոզով։ Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները մեկ այլ հետազոտության շրջանակներում վերլուծել են մտացրիվ սկլերոզով հիվանդ 71 պացիենտի եւ նույնքան առողջ մարդկանց միկրոբիոմներ։ Նրանք հայտնաբերել են, որ հիվանդ մարդկանց աղիներում Acinetobacter եւ Akkermansia տիպի բակտերիաները գերազանցում էին բնական նորման։ Ընդ որում, առողջ մարդկանց աղիներում դրանք գրեթե բացակայում էին։ Նախկինում արված հետազոտությունները եւս հաստատել են մտացրիվ սկլերոզով հիվանդ եւ առողջ մարդկանց միկրոբիոմների միջեւ առկա տարբերությունները ։ Սակայն հայտնի չէ՝ աղիքային միկրոֆլորայի փոփոխությունները մտացրիվ սկլերոզի պատճա՞ռն են հանդիսանում, թե՞ արդյունքը։ Գիտնականները նշում են, որ դեռեւս շատ վաղ է պնդել, որ աղիքային միկրոֆլորան խորացնում է մտացրիվ սկլերոզի զարգացման վտանգը։ Իրենք նշում են, որ այս հիվանդության հետ 200 գեն է կապված, ինչպես նաեւ մի շարք այլ ռիսկեր, ինչպիսիք են՝ ծխելը, օրգանիզմում D վիտամինի ցածր մակարդակը եւ Էպշտեյն-Բարրի վիրուսով վարակված լինելը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է