• Latest news

5 վնասակար խորհուրդ. Ինչպե՞ս ինսուլտ «ստանալ»

17 սեպտեմբերի, 2017  12:36

Ինսուլտը ուղեղը սնուցող մեկ կամ մի քանի անոթների խցանման կամ պայթելու հետեւանքով գլխուղեղի վնասումն է։ Մասնագետներն առանձնացնում են ինսուլտի 2 հիմնական տեսակ՝ հեմորագեն եւ իշեմիկ։ Դրանք երկուսն էլ հավասարաչափ վտանգավոր են։ Եթե ինսուլտից հետո հիվանդը ժամանակին օգնություն չստանա, կարող է ամբողջ կյանքում հաշմանդամ մնալ կամ մահանալ։

Ի՞նչ անել ինսուլտ «ստանալու» համար։ Ներկայացնում ենք մի քանի վնասակար խորհուրդ։

Մի՛ հետեւեք ձեր զարկերակային ճնշմանը

Հիպերտոնիան իշեմիկ ինսուլտների զարգացման համար ռիսկի հիմնական գործոններից է։ Եթե Դուք բարձր ճնշում ունեք, մի՛ հետեւեք դրան, մի՛ գնացեք բժշկի եւ դեղեր մի՛ խմեք։ Այդ ժամանակ ինսուլտի հավանականությունը զգալի կմեծանա։

Ծխե՛ք եւ հնարավորինս շատ ալկոհո՛լ խմեք

Ծխելը տղամարդկանց մոտ ինսուլտի հավանականությունը մեծացնում է 40 տոկոսով, կանանց մոտ՝ 60 տոկոսով։  Ինչ վերաբերում է ալկոհոլի չարաշահմանը, այն ինսուլտի հավանականությունը մեծացնում է 4 անգամ։ Ուստի, եթե ուզում եք ինսուլտ «ստանալ» ծխե՛ք եւ շատ ալկոհո՛լ  օգտագործեք։

Նստակյաց կենսակե՛րպ վարեք

Որքան քիչ եք Դուք շարժվում, այնքան մեծ է ինսուլտ ստանալու հավանականությունը։ Այդ պատճառով մարզասրահը եւ լողավազանը ժամանակի անիմաստ կորուստ է։ Եթ ուզում եք ինսուլտ ստանալ, ամբողջ օրը  նստե՛ք աշխատավայրում, իսկ երեկոյան՝ հեռուստացույցի դիմաց։

Ավելորդ քաշ

Ավելորդ քաշը նույնպես ինսուլտի եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկ է պարունակում։ Եթե ուզում եք ինսուլտ «ստանալ» ոչ մի քայլ մի՛ ձեռնարկեք քաշը կարգավորելու եւ ավելորդ կիլոգրամների դեմ պայքարելու համար, եթե այն ունեք։

Սխա՛լ սնվեք

Սխալ սնունդը ռիսկի եւս մեկ գործոն է։ Առաջին հերթին սխալ սնվելու պատճառով մեծանում է աթերոսկլերոզի զարգացման ռիսկը։ Իշեմիկ ինսուլտը 90-95 տոկոս դեպքերում հենց ուղեղային եւ մակուղեղային անոթների վնասման հետեւանք է։ Սխալ սնունդը մեծացնում է շաքարախտի զարգացման ռիսկը, որը նույնպես համարվում է ինսուիլտի ռիսկի գործոն։ Եվ վերջապես, երրորդ հերթին, սխալ սնունդը կարող է ավելորդ քաշի պատճառ դառնալ, եւ այդ ժամանակ ինսուլտը միանշանակ երաշխավորված է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է