• Latest news

Հակադեպրեսանտները վաղաժամ մահվան հավանականությունը 33 տոկոսով մեծացնում են

16 սեպտեմբերի, 2017  19:52

Հակադեպրեսանտների օգտագործումը վաղաժամ մահվան հավանականությունը 33 տոկոսով մեծացնում է։ Այս մասին հայտնում են Կանադայի McMaster University–ի գիտնականները։

Հետազոտողների խոսքով՝ հակադեպրեսանտները կարող են խանգարել օրգանների նորմալ աշխատանքին, քանի որ արգելափակում են սերոտոնինի ներծծման գործառույթները, որն անհրաժեշտ է սրտի, երիկամների, թոքերի եւ լյարդի աշխատանքի համար։

Նման եզրակացության գալու համար գիտնականները 17 հետազոտությունների մետաանալիզ են անցկացրել, որոնց մասնակցել է ավելի քան 385 մարդ։ Ի սկզբանե ապացուցվել էր, որ հակադեպրեսանտները մեծացնում են վաղաժամ մահվան ռիսկը 9 տոկոսով, սակայն երբ հետազոտողները ցուցակից բացառեցին արդեն սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց, պարզվեց, որ հակադեպրեսանտների օգտագործումը վաղաժամ մահվան ռիսկը 33 տոկոսով է մեծացնում։

Մյուս կողմից, հետազոտողները նշում են, որ որոշ հակադեպրեսանտներ ջրիկանում են արդյունը, ուստի կարող են օգնել սրտանոթային հիվանդություններով տառապողներին։

Այդպիսով՝ գիտնականների խոսքով՝ հակադեպրեսանտները կարող են վտանգավոր լինել մարդկանց մեծ մասի համար, սակայն սրտանոթային հիվանդություններով տառապողների համար դրանք պակաս վտանգավոր են, ասված է Psychotherapy and Psychosomatics ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է