• Latest news

Ցրված սկլերոզով տառապող կինը ուղեղի պատկերներից արվեստի գործեր է ստեղծում (ֆոտո)

17 սեպտեմբերի, 2017  16:56

10 տարի առաջ Քիրսթի Սթիվենսի մոտ ցրված սկլերոզ էր ախտորոշվել։ Այն ժամանակ կինը որոշել էր, որ իր կյանքն ավարտվել է, բայց շուտով կարողացավ համակերպվել իր ախտորոշման հետ եւ հիմա փորձում է դրանում որեւէ դրական բան տեսնել։ Քիրսթին սկսել է զարդեր, շարֆեր եւ նկարներ ստեղծել իր ուղեղի ՄՌՏ սքանավորման պատկերներով։

Նրա աշխատանքները գրավել են Դանդի քաղաքի V&A Museum թանգարանի ուշադրությունը, եւ եկող տարի այնտեղ պլանավորվում է նրա աշխատանքների ցուցահանդես բացել։

BBC Radio Scotland–ին տված հարցազրույցում 31-ամյա դիզայները պատմել է, որ իր մոտ ցրված սկլերոզ էին ախտորոշել, երբ ինքը դեռ Duncan of Jordanstone College–ի երրորդ կուրսում էր սովորում։

«Իմ ձախ աչքը սկսել էր վատ տեսնել, իսկ հետո առհասարակ ոչինչ չէր տեսնում։ Ինձ մոտ ի հայտ եկան հավասարակշռության խնդիրներ։ Մի քանի ամիս շարունակ ես ռեցիդիվներ էի ունենում, դեմքիս նյարդերը ձգվում էին։ Հետո ինձ համար անսպասելի ինձ մոտ ցրված սկլերոզ ախտորոշեցին։ Ես պատկերացում չունեի անգամ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ հիվանդությունը։ Ինձ թվում էր, որ դա տարեց մարդկանց խնդիր է»,– ասել է Քիրսթին։

Երբ նա իմացել էր, թե ինչի դա կարող է հանգեցնել, նրա մոտ շոկ էր սկսվել։

«Ես կարծում էի, թե կյանքս վերջացած է, ես շուտով հաշմանդամի սայլակին եմ գամվելու եւ չեմ կարողանալու ինքնուրույն շարժվել։ Բայց իրականում ամեն ինչ այդպես չէ։ Հիվանդությունը բոլորին տարբեր կերպ է խոցում, բայց իմ բախտը բերեց, ինձ վրա այն այդքան էլ ուժեղ չի ազդել, որքան կարող էր։ Իմ հիմնական խնդիրը հոգնածությունն է։ Այն անսպասելի վրա է հասնում, մարմինս կարծես ուժազուրկ է լինում, եւ ես հասկանում եմ, որ ոչինչ չեմ կարող անել։ Իմ ճանաչողական կարողությունները վատանում են»,– պատմել է նա։

Ուղեղի սքանի պատկերներից արվեստի գործեր ստեղծելու գաղափարը նրա մոտ ծագել էր իր ապտորոշումն իմանալուց հետո։ Ավելի ուշ նա ինքն էլ զարմանում էր, թե ինչ գեղեցիկ նախշեր կարելի է ստանալ ցրված սկլերոզով ախտահարված ուղեղի պատկերներից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել