• Latest news

Արհեստական քաղցրացուցիչները կարող են դիաբետ առաջացնել. հետազոտություն

18 սեպտեմբերի, 2017  10:41

Քաղցրացնող արհեստական նյութերի չարաշահումը կարող է ազդել գլյուկոզային օրգանիզմի արձագանքի վրա եւ զգալիորեն մեծացնել 2-րդ տիպի դիաբետի առաջացման հավանականությունը: Այսպիսի եզրակացության են հանգել University of Adelaide's medical school-ի գիտնականները:

Գիտնականների հետազոտությանը 27 մարդ է մասնակցել: Նրանցից մի քանիսը օրը 3 անգամ ուտելուց առաջ ընդունել են քաղցրացնող արհեստական նյութերի պարկուճներ (սուկրալոզա կամ ացեսուլֆամ), իսկ մյուսները՝ պլացեբո: Քաղցրացնող նյութերի օրական ընդհանուր չափաքանակը համարժեք էր այն քանակին, որը պարունակվում է «դիետիկ» գազավորված ըմպելիքի 1,4 լիտրից մի փոքր ավելիում:

2 շաբաթ անց  քաղցրացնող արհեստական նյութերի պարկուճներ ընդունած կամավորների օրգանիզմի արձագանքը շաքարին փոխվել է, իսկ ստուգիչ խմբում ընդգրկվածների մոտ՝ ոչ: Գիտնականների խոսքով՝  քաղցրացնող նյութերի չարաշահումը կարող է դառնալ ուտելուց հետո մարդկանց արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ բարձրացման պատճառ: Իսկ սա, ինչպես հայտնի է, մեծացնում է դիաբետի առաջացման հավանականությունը:

Մասնագետների խոսքով՝ դրանից բացի, քաղցրացնող նյութերը վտանգավոր են նաեւ այն պատճառով, որ մարդիկ մտածելով, թե «դիետիկ» մթերք են օգտագործում, դրանց հետ միասին օգտագործում են նաեւ այլ՝ վտանգավոր սնունդ:Մասնագետների կարծիքով՝ այս եզրակացությունների հաստատման համար անհրաժեշտ են ավելի ծավալուն հետազոտություններ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել