• Latest news

D վիտամինի դեֆիցիտը կանանց մոտ մեծացնում է ցրված սկլերոզի զարգացման վտանգը

18 սեպտեմբերի, 2017  13:09

D վիտամինի դեֆիցիտ ունեցող կանանց մոտ ցրված սկլերոզի վտանգը 43%-ով մեծանում է: Այս մասին հայտնել են Harvard T.H. Chan School of Public Health-ի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում:

Ցրված սկլերոզն աուտոիմունային հիվանդություն է, որը խոցում է գլխուղեղի եւ ողնուղեղի նյարդային մանրաթելերը: Հիվանդությունը սովորաբար բացահայտվում է 20-40 տարեկանում: Մինչ արտահայտված ախտանշանների ի հայտ գալը բավական դժվար է հայտնաբերել այն: Չի բացառվում, որ գիտնականների եզրակացությունը կօգնի օրգանիզմում D վիտամինի մակարդակի հիման վրա նոր թեստ մշակել՝ ցրված սկլերոզի վտանգը գնահատելու համար:

Մասնագետների խոսքով՝ ցրված սկլերոզի վտանգը նվազեցնելու համար հարկավոր է օրգանիզմում D վիտամինի կենտրոնացումը նորմայի սահմաններում պահել:

Նշենք, որ վերջերս Քալիֆորնիական համալսարանի գիտնականները կապ էին հայտնաբերել ցրված սկլերոզի եւ աղիների միկրոֆլորայի միջեւ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել