7 քայլ սերմնահեղուկի որակը բարելավելու համար

30 սեպտեմբերի, 2017  21:55

Տղամարդու ամորձիները սպերմատոզոիդների արտադրության գործարանի նման մի բան են։ Եթե դուք ուզում եք, որ գործարանը լավ արտադրանք տա, պետք է անել հնարավոր ամեն բան, որ գործարանի «բանվորները» առողջ ու երջանիկ լինեն։

Քլիվլենդի կլինիկայի ուրոլոգ Էդմունդ Սաբանեգի խոսքով՝ տղամարդու կենսակերպը կարող է հսկայական ազդեցություն ունենալ նրա սպերմատոզոիդների առողջության եւ կենսունակության վրա։ Նա մի քանի խորհուրդ է տվել այն մասին, թե ինչպես անել, որ սպերմատոզոիդների որակը բարելավվի։

Հրաժարվե՛ք ծխելուց

Ծխելուց հրաժարվելու պատճառներն առանց դրա էլ շատ են, սակայն այդ ցուցակին կարող եք ավելացնել եւս մեկը։ Ծխախոտը բացասաբար է անդրադառնում պտղաբերության վրա․ ծխող տղամարդիկ ավելի քիչ սպերմատոզոիդներ ունեն, իսկ եղածներն էլ պակաս շարժունակ են։ Գիտական տվյալնել կան այն մասին, որ ծխախոտը վնասում է սպերմատոզոիդների ԴՆԹ-ն՝ մեծացնելով տղամարդկանց մոտ ամլության ռիսկը, իսկ կանանց մոտ՝ վիժելու հավանականությունը։ Բարեբախտաբար շատ բացասական փոփոխություններից կարելի է խուսափել ծխելը թողնելու միջոցով։

Սկսեք ավելի լա՛վ սնվել

Շատ շաքար, յուղ եւ կոնսերվանտներ պարունակող մթերքներից ավելի լավ է հրաժարվել՝ հօգուտ թարմ մթերքների։ Մրգերն ու բանջարեղենը հատկապես օգտակար են, քանի որ դրանք հակաօքսիդանտներ եւ վիտամիններ են պարունակում, այդ թվում՝ վիտամին Ց եւ Ե, որոնք օգտակար են, եթե դուք ուզում եք սերունդ տալ։

Աշխատե՛ք ձեր ֆիզիկական վիճակի վրա

Եթե ուզում եք առողջ սպերմատոզոիդներ ունենալ եւ առհասարակ առողջ օրգաններ, առողջ սննդակարգը համատեղեք ֆիզիկական վարժությունների հետ։ Սերմնահեղուկի արտադրությունը մեծամասամբ կախված է հորմոնալ համակարգի ճիշտ աշխատանքից, իսկ ավելորդ ճարպային հյուսվածքները բացասաբար են անդրադառնում տղամարդու հորմոնների վրա։

Մի՛ չարաշահեք ալկոհոլը

Եթե ալկոհոլ հազվադեպ եք օգտագործում, ձեզ ու ձեր սպերմատոզոիդներին ոչ մի վատ բան էլ չի պատահի։ Բայց եթե չարաշահում եք այն, դա կարող է բացասաբար անդրադառանալ հորոմոնալ համակարգի վրա եւ հանգեցնել առողջական ամենատարբերր խնդիրների։

Մարիխուանան նույնպես մոռացեք

Մարիխուանա չօգտագործելու պատճառները քիչ չեն, հատկապես որ շատ երկրներում այն պարզապես արգելված է։ Մարիխուանան ազդում է հորմոնալ համակարգի վրա եւ կրճատում է սպերմատոզոիդների քանակը։ Լավ նորությունն այն է, որ դրա հետեւանքները դառնալի են, եթե հրաժարվեք կանեփից եւ անցնեք առողջ  ապրելակերպի։

Տեստոստերոն մի՛ ընդունեք

Շատ տղամարդիկ են տեստոստերոն ընդունում կամ բժշկի նշանակմամբ կամ անօրինական՝ սպորտում հաջողությունների հասնելու համար։ Եթե դուք երեխա եք ուզում ունենալ, մի՛ օգտագործեք այդ հորմոնը, քանի որ երբ այն արտաքինից է ներթափանցում օրգանիզմ, օրգանիզմը դադարում է արտադրել այն, իսկ դա ազդում է տեստոստերոնոի արտադրության վրա։

Որոշ ուսումնասիրություններ հաստատում են, որ տեստոստերոնի հիմքով դեղերը հաջողությամբ օգտագործվում են որպես հակաբեղմնավորիչ հաբեր։

Մոռացե՛ք տաք լոգանքների մասին

Իհարկե տաք ջուրն հաճելի է մկանների համար։ Բայց ամորձիների աշխատանքը տաքությունից կարող է վատանալ։ Այդ պատճառով տաք ջրով լոգանքները խորհուրդ է տրվում երեխաներ ունենալուց հետո ընդունել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Հակաբեղմնավորման ո՞ր մեթոդները կարող են պաշտպանել ՄԻԱՎ-վարակից:
1. Ընդհատված սեռական ակտը
2. Պահպանակը
3. Հորմոնալ հակաբեղմնավորիչները
4. Ներարգանդային պարույրը
5. Չգիտեմ