Վիտամին D–ն պաշտպանում է ասթմայի ուժեղ նոպաներից

6 հոկտեմբերի, 2017  10:41

Այն հիվանդների մոտ, որոնք ընդունում են վիտամին Դ որպես ասթմայի դեմ ստանդարտ դեղորայքի լրացում, այդ հիվանդության՝ հոսպիտալացում պահանջող նոպաների հավանականությունը կարող է կրկնակի նվազել, պարզել են բժիշկները։ Դրական արդյունքն ապահովվում է հարակից ինֆեկցիաների դեմ պայքարի հաշվին, որոնք կարող են լրջորեն բարդացնել հիվանդության նոպան, ընդհուպ մինչեւ հիվանդի մահը։ Հոդվածը հրապարակվել է The Lancet Respiratory Medicine ամսագրում։

Ասթմայից ամբողջ աշխարհում տառապում է ավելի քան 300 մլն մարդ, տարեկան դրանից մահանում է մոտ 400 հազարը։ Մահերի մեծ մասը տեղի է ունենում վիճակի կտրուկ վատացման՝ այսինքն նոպայի հետեւանքով։ Այն սովորաբար առաջանում ու ուղեկցվում է վերին շնչառական ուղիների վիրուսային ինֆեկցիաներով։

Մարիա թագուհու համալսարանի գիտնականները իրենց նոր աշխատության շրջանակում վերլուծել են 995 հիվանդների մասին տվյալներ։ Վիտամին D -ի ընդունումը մեկ երրորդով կրճատել էր այնպիսի նոպաների հաճախությունը, որոնց ժամանակ պահանջվում է ստերոիդների ընդունում կամ ներարկումներ (մեկ մարդուն բաժին ընկնող 0․43 դեպքից մինչեւ 0․30 դեպք) ու կրկնակի նվազեցրել էր  այնպիսի սուր նոպայի հավանականությունը, որը կպահանջեր շտապ օգնություն կամ հոսպիտալացում։ Վիտամինի այն քանակությունը, որն ահրաժեշտ է արդյունքի հասնելու համար, առողջության համար սպառնալիք չի ներկայացնում։

Վիտամին D–ի ցածր մակարդակով հիվանդները ավելի ընկալունակ են եղել դրական էֆեկտի հանդեպ, այդ խմբում դրա ընդունումը 55 տոկոսով նվազեցրել է այնպիսի նոպաների քանակը, որոնց դեպքում ստերոիդներ է պետք ընդունել կամ ներարկումներ ստանալ։

Հետազոտության հեղինակները նշում են, որ այն վերաբերում է միայն այն մեծահասակ հիվանդներին, որոնք տառապում են նոր սկսվողից մինչեւ միջին ծանրության ասթմայով, դրա համար էլ դեռ անհայտ է վիտամին D–ի ազդեցությունը երեխաների ասթմայի կամ էլ մեծահասակների վրա, որոնք այդ հիվանդության ծանր տեսակով են տառապում։ Այդ ազդեցությունը պարզելու համար լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ինչպե՞ս կարելի է իմանալ, որ մարդը ՄԻԱՎ-վարակ ունի:
1. ՄԻԱՎ-ով մարդը մշտապես հոգնածություն եւ քնկոտություն է զգում:
2. ՄԻԱՎ-ով մարդու մազերը ավելի վաղ են սպիտակում, քան մյուս մարդկանց դեպքում:
3. Եթե մարդու մոտ առկա է ՄԻԱՎ, դա նրա արտաքինից է երեւում:
4. ՄԻԱՎ-ի առկայության կամ բացակայության մասին կարելի է իմանալ միայն հատուկ անալիզ հանձնելուց հետո:
5. ՄԻԱՎ-ով տառապող մարդու մարմնին կապուտկները հեշտ են առաջանում: