• Latest news

5 պատճառ կալցիում պարունակող սննդային հավելումներից հրաժարվելու համար

7 հոկտեմբերի, 2017  15:13

Որոշ մարդիկ կալցիում պարունակող սննդային հավելումներ են ընդունում՝ մտածելով, որ դա օգնում է ամրացնել ոսկորները։ Իրականում շատ մարդկանց համար այդ հավելումներն ավելի շատ վտանգավոր են, քան օգտակար։

Քարեր երիկամներում

Երկար ժամանակ օրական 1000-1300 մգ կալցիում ընդունելը կարող է հանգեցնել երիկամներում քարերի առաջացման։ Միզաքարային հիվանդության ռիսկի մեկ այլ գործոն է մեծ քանակությամբ վիտամին C–ի ընդունումը, ջրի պակասն ու աղի շատ քանակով սննդակարգը։

Աղիքային խցանումներ

Շատ մարդկանց մոտ սննդային հավելումների ֆոնին աղիքային խցանումներ, որովայնի փքվածություն եւ աղիքային այլ խնդիրներ են առաջանում։ Այդ ամենը բացասաբար է անդրադառնում կյանքի որակի վրա։

Այլ դեղամիջոցների ազդեցության նվազեցում

Կան մի շարք դեղամիջոցներ, որոնք համատեղելի չեն կալցիում կամ երկաթ պարունակող սննդային հավելումների հետ։ Օրինակ, եթե Դուք սրտային հիվանդությունների դեմ դեղեր եք խմում, անպայման խորհրդակցեք բժշկի հետ, թե կարելի է արդյոք դա համադրել կալիցիումի հետ։ Մեծամասամբ կալցիումն ու այդ դեղերը վատ են համատեղվում։

Մկանային կծկումներ

Կալցիում պարունակող սննդային հավելումների եւս մի կողմնակի ազդեցություն են մկանային կծկումները եւ ցավերը։ Այս խնդիրները հաճախ նկատվում են տարեցների մոտ, որոնց հյուսվածքներն ու մկանները տարիքի հետ սկսում են կալցիում կուտակել։ Նման ցավերի դեպքում անհրաժեշտ է շտապ ընդհատել հավելումների ընդունումը։

Նյարդայնություն

Կալցիում պարունակող սննդային հավելումների չարաշահումը կարող է նյարդայնություն առաջացնել։ Պացիենտները բողոքում են գիտակցության մթագնումից եւ դեպրեսիայից։ Սա մեկն է այն պատճառներից, թե ինչու մասնագետները խորհուրդ չեն տալիս ինքնուրույն, առանց բժշկի նշանակման, կալցիում պարունակող սննդային հավելումներ ընդունել

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է