• Latest news

Խոլեստերինի բարձր մակարդակը նպաստում է կրծքի քաղցկեղի մետաստազների տարածմանը

14 հոկտեմբերի, 2017  14:46

Խոլեստերինի բարձր մակարդակը նպաստում է կրծքի մետաստազների տարածմանը ։ Նոր հետազոտությունը, որը իրականացրել են Իլինոյս նահանգի համալսարանի գիտնականները, ցույց է տվել, որ այդ երեւույթի պատճառը խոլեստերինի մետաբոլիզմի արտադրանքն է՝ 27HC կոչվող մոլեկուլը։ Այն ազդում է իմունային որոշակի բջիջների վրա՝ հեշտացնելով քաղցկեղի տարածումը։

«Կրծքագեղձի քաղցկեցն ախտահարում է 8 կանանցից մոտ 1-ին։ Մենք բավականին լավ ռազմավարություններ ենք մշակել այդ հիվանդության սկզբնական բուժման համար, բայց շատ կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղն անցնում է մետաստազային փուլ, ու այդ դեպքում մենք բուժման արդյունավետ մեթոդներ չենք ունենում։ Մենք ուզում ենք պարզել, թե հատկապես ինչն է խթանում այդ գործընթացը ու արդյոք մենք կարող ենք դադարեցնել այն դեղամիջոցների օգնությամբ», -բացատրել է մոլեկուլյար ու ինտեգրատիվ ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Էրիկ Նելսոնը։

Նելսոնի խումբը կրծքագեղձի ուռուցքներով մկներին կերակրել էր այնպիսի մթերքներով, որոնք բարձրացնում էին խոլեստերինի մակարդակը։ Գիտնականները պարզել են, որ խոլետերինի բարձր մակարդակն ավելացնում է ուռուցքի աճն ու դրա մետաստազների առաջացման արագությունը։ Միաժամանակ մկները, որոնք ստացել են ստատիններ (դեղամիջոցներ, որոնք նվազեցնում են խոլեստերինի մակարդակը) ավելի քիչ մետաստազներ են ունեցել։ Գիտնականներն այնուհետեւ փորձել են նպատակադրված կերպով նվազեցնել այն ֆերմենտի արտադրությունը, որն արտադրում է 27HC մոլեկուլները խոլեստերինի մետաբոլիզմի ընթացքում։

«27HC արտադրող ֆերմենտի ինգիբացման շնորհիվ մենք հայտնաբերել ենք, որ կրծքագեղձի մետաստազների առաջացումը դանդաղում է։ Սա վկայում է այն մասին, որ այն դեղամիջոցները, որոնք ուղղված են այդ ֆերմենտին, կարող են արդյունավետ թերապեւտիկ միջոց լինել»,- ասել է Ամի Բեկը, Իլինոյսի նահանգի համալսարանի կենսաբանը։

Հետազոտողները նկատել են իմունային որոշակի բջիջների՝ նեյտրոֆիլների որոշ տեսակների ու Т- բջիջների արտասովոր վարքագիծը՝ դրանք ավելի քիչ ակտիվություն են դրսեւորել 27HC-ի ավելի մեծ պարունակությամբ մետաստազային հատվածների վրա։

«Որպես կանոն, օրգանիզմի իմունային համակարգն ունակ է գրոհել քաղցկեղի վրա, բայց մենք հայտնաբերել ենք, որ  27HC-ը ազդում է իմունային բջիջների վրա ու «խաբում» դրանց՝ քաղցկեղային բջիջները ներկայացնելով որպես նորմալ բջիջներ։ Իմունային համակարգի այդ «խափանումը» նպաստում է քաղցկեղի արագ տարածմանը», - եզրակացրել է Էրիկ Նելսոնը։ 

Գիտնականները փորձարկումներ են կատարել հաստ աղիի, թոքերի քաղցկեղի, մելանոմայի ու ենթաստոմքսային գեղձի քաղցկեղի հետ ու հայտնաբերել, որ  27HC մոլեկուլները ավելացնում են ուռուցքների բոլոր տեսակների համար մետաստազների առաջացումը։ Հետեւաբար, այն բուժումը, որը ուղղված է 27HC-ի ոչնչացմանը, կարող է արդյունավետ լինել քաղցկեղի մի քանի տեսակների համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել