• Latest news

Մշտական քաղցի զգացողության 4 անսպասելի պատճառ

21 հոկտեմբերի, 2017  14:54

Օրվա ընթացքում քաղցի մշտական զգացողությունը կարող է վկայել այն մասին, որ Դուք բավականաչափ չեք կերել, բայց այն կարող է նաեւ մի շարք նվազ ակնհայտ պատճառներ ունենալ։

Աղ

Ընդունված է համարել, որ մեծ քանակությամբ աղի գործածման հիմնական հետեւանքը մշտական ծարավն է։ Բայց աղը նաեւ քաղցի զգացում է առաջացնում , ապացուցել են Vanderbilt University-ի գիտնականները։ Նրանք պարզել են, որ սննդակարգում աղի ավելորդ պարունակությունը հանգեցնում է նրան, որ օրգանիզմում սկսում է ջուր կուտակվել։ Այն պահպանելու համար օրգանիզմից էներգիայի մեծ պաշարներ է պահանջվում, իսկ էներգիայի համար սնունդ է պետք։ Արդյունքում առաջանում է քաղցի զգացողություն։

Ոգելից խմիչք

Դուք երբեք չեք մտածել այն մասին, թե ինչու են մարդիկ ոգելից խմիչքը չարաշահելիս միշտ նաեւ շատ ուտում։ Բանն այն է, որ օրգանիզմում ոգելից խմիչքի անգամ փոքր մակարդակը ազդում է լեպտինի ցուցանիշների վրա։ Այդ հորմոնն ազդարարում է ուղեղին սննդի օգտագործումը դադարեցնելու անհրաժեշտության մասին, հուշելով, որ մարդն արդեն կշտացել է։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ ոգելիցը կտրուկ նվազեցնում է լեպտինի մակարդակը, ու մարդը մշտապես քաղց է զգում։

Օդորակիչ

Որքան հով է տարածքում, այդքան ավելի շատ ջերմություն պետք է օրգանիզմն արտադրի։ Նման ջերմություն արտադրելու համար անհրաժեշտ է վառելիք, որի դերը հենց ուտելիքն է կատարում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ցածր ջերմաստիճանը մարդկանց դրդում է ավելի շատ ուտել, քանի որ նրանք անընդհատ քաղցի զգացողություն են ունենում։

Դեղորայք

Որոշ դեղամիջոցներ ունեն կողմնակի էֆեկտ՝ ախորժակ են բացում։ Դա հատկապես վերաբերում է կորտիկոստերոիդային պրեդնիզոլոն դեղորայքին։ Որոշ մարդիկ, ստանալով տվյալ դեղամիջոցը, հայտնում են, որ միշտ քաղց են զգում  ու արագ քաշ են հավաքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է