• Latest news

Ո՞ր տղամարդիկ են ազոոսպերմիայի ռիսկի խմբում

21 հոկտեմբերի, 2017  17:18

Ազոոսպերմիան այն վիճակն է,  որի դեպքում  ամորձիներում սպերմատոզոիդիներ չեն լինում կամ էլ լինում են այնքան քիչ, որ չեն բավականացնում  նորմալ բեղմնավորման համար։ Ստացվում է, որ ազոոսպերմիան տղամարդկանց շրջանում անպտղության հանգեցնող հիմնական պատճառներից մեկն է։

Ի՞նչ գործոններ կարող են հանգեցել ազոոսպերմիայի զարգացման, ու ո՞ր տղամարդիկ են հաճախ նման խնդրի բախվում։

Խնդիրը հասկանալուն NEWS.am Medicine-ի թղթակցին օգնել է ուրոլոգ Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի ղելավար Գեւորգ Գրիգորյանը։

 Տարբերում են ազոոսպերմիայի 2 հիմնական տեսակ՝ ոչ օբստրուկտիվ, որի դեպքում ամորձիներում սպերմատոզոիդներ չեն ձեւավորվում, ու օբստրուկտիվ՝ սպերմատոզոիդներ ձեւավորվում են, սակայն էյակուլյատ չեն ընկնում սերմնուղիների անանցանելիության պատճառով։ Որպես կանոն, ռիսկի գործոնները երկու դեպքում էլ ընդհանուր են։

Կրիպտորխիզմ. սա սեռահասունացման ժամանակ ձվի՝ ամորձիներ չիջնելու երեւույթն է։ Նորմալ սերմնառաջացում կատարվում է միայն այն դեպքում, երբ ձուն գտնվում է  ամորձիում, որտեղ ջերմաստիճանը մոտավորապես 1,5-2,5°C -ից ավելի ցածր է, քան ամբողջ օրգանիզմում։ Եթե  ձուն որովայնի խոռոչում է գտնվում  ու երկար է այնտեղ մնում, ապա դրա հետեւանքով խանգարվում է սպերմատոզոիդների ու սեռական հորմոնների  արտադրման գործողությունը։

Կրած ինֆեկցիաներ, այդ թվում նաեւ՝ սեռական ուղիներով փոխանցված հիվանդություններ։ Որոշ դեպքերում դրանք լիարժեք բուժման բացակայության հետեւանքով բացասաբար են ազդում սերմնառաջացման վրա ու կարող են նույնիսկ սերմնածորանների անանցանելիության հանգեցնել։

Վարիկոցելե-ն սերմնածորանի արյունատար անոթների ախտածին լայնացումն է, որը հանգեցնում է  ամորձիներում ջերմության բարձրացման։ Իսկ դա արդեն, ինչպես նշվեց, կարող է  բացասական ազդեցություն ունենալ սպերմատոզոիդների ձեւավորման գործընթացի վրա։

Հորմոնալ խանգարումներ

Տղայի մոտ դա հնարավոր է հայտնաբերել դեռեւս սեռահասունացման ընթացքում։ Ինչպես նշել է մասնագետը, դա ինքնին արդեն լուրջ գործոն է։ Բանն այն է, որ վիսցերալ ճարպը (ստամոքսի շրջանում կուտակվածը) այնպիսի հորմոններ ու նյութեր է պարունակում, որոնք արգելափակում են տեստոստերոնի սինթեզումը (արական հորմոն, որ անհրաժեշտ է նորմալ սերմնառաջացման համար)։

Ժառանգական խանգարումներ

Ազոոսպերմիայի կարող են հանգեցնել նաեւ ժառանգական խանգարումները, օրինակ՝ Կալմանի համախտանիշը, Փրադեր Վիլլիի համախտանիշը, Քլայնֆելթերի համախտանիշը(XXY)։

Ազոոսպերմիայի պատճառ կարող է  լինել նաեւ արատավոր սերմնառաջացումը՝ կապված  Y քրոմոսմի արատով, ալկոհոլի, թունավոր նյութերի ու ճառագայթահարման ազդեցությունը նույնպես կարող են բացասաբար անդրադառնալ սերմնառաջացման վրա։ Անցյալում տղամարդիկ զրկված էին ազոոսպերմիայով ժառանգ ունենալու հնարավորությունից, սակայն այսօր բժշկությունը շատ դեպքերում կարող է նրանց օգնել։

Ինչպես նշել է Գեւորգ Գրիգորյանը, այս հիվանդության օբստրուկտիվ դեպքում  կատարվում է  միկրովիրաբուժական միջամտություն՝ սերմնածորանների անցանելիությունը վերականգնելու նպատակով։ Իսկ ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիայի պարագայում կատարվում է ձվի բիոպսիա, որի ժամանակ հնարավոր է գոնե որոշ քանակությամբ սպերմատոզոիդներ հայտնաբերել, որոնք պիտանի են բեղմնավորման համար։

 Գեւորգ Գրիգորյանը  «Տղամարդկանց անպտղության վիրաբուժական բուժման մեթոդները» դասախոսությամբ հանդես է եկել Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի համաժողովում, հոկտեմբերի 13-15-ին, որ տեղի է ունեցել Ծաղկաձորում։ Համաժողովի ընթացքում ոչ միայն գիտական զեկույցներ են հնչել, այլեւ տարբեր մասնագիտությունների տեր բժիշկների շփումներ են եղել, փորձի փոխանակում ու վարպետության դասեր՝ որոնք անց են կացրել անվանի մասնագետները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել