• Latest news

Սալորաչիրն ամրացնում է ոսկորներն ու պաշտպանում օստեոպորոզից․ գիտնականներ

21 հոկտեմբերի, 2017  13:48

Սալորաչիրն ամրացնում է ոսկորներն ու կարող է պաշտպանել օստեոպորոզի զարգացումից, այս մասին է վկայում այն հետազոտությունը, որը հրապարակվել է Osteoporosis International ամսագրում։

Օստեոպորոզը վտանգավոր հիվանդություն է, որը ոսկորներն ավելի թույլ ու փխրուն է դարձնում, օստեոպորոզով հիվանդները կարող են ծանր կոտրվածքներ ստանալ սովորական ընկնելու կամ ուժեղ հարվածի հետեւանքով։ Սակայն School of Exercise and Nutritional Sciences at San Diego State University-ի գիտնականները հավաստիացնում են, որ եթե մարդն ամեն օր ուտի հինգ հատ սալորաչիր, այդ խնդիրներից հնարավոր կլինի խուսափել։

Հետազոտությանը մասնակցել են կայանք, որոնց մոտ արդեն սկսվել էր դաշտանադադար ու որոնք ոսկորների ամրության հետ կապված խնդիրներ ունեին։ Նրանք օրական 50-ական գրամ սալորաչիր էին ուտում կես տարվա ընթացքում ու դրա շնորհիվ ոսկրային հյուսվածքների հյուծման գործընթացը զգալիորեն դանդաղել էր ։ Տվյալ արդյունքները հուսադրող են, քանի որ դաշտանադադարից հետո ոսկորների ամրության նվազման ցուցանիշները կարող են հասնել տարեկան 1․5 տոկոսի։

Սալորաչիրը հարուստ է սննդարար նյութերով, այդ թվում վիտամին К-ով ու կալիումով։ Հինգ սալորաչիրը պարունակում է մոտ 100 կալորիա ու բավականին շատ բջջանյութ։ Ոսկորներից բացի՝ սալորաչիրն օգտակար է նաեւ սրտի ու աղեստամոքսային տրակտի համար։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել