2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված, առաջին կարգի հաշմանդամ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի 28-ամյա բնակիչ Էրիկ Բաբայանը մեկ ու կես տարի տեւած անշարժությունից հետո կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորման արդյունքում այսօր ինքնուրույն առաջին քայլերն է կատարել, հաղորդում է «Արցախպրես»-ը։
«2016 թվականի ապրիլի 10-ին՝ առավոտյան ժամը 8-ի կողմերը հակառակորդի կողմից արձակված արկից, ծանր վիրավորում եմ ստացել: Երբ գիտակցությունս վերականգնվել է, արդեն գտնվում էի Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Կատարած բուժումների արդյունքում որոշ չափով ապաքինվել եմ, բայց չէի կարողանում քայլել: Այնուհետեւ վերադարձել եմ Մարտակերտ, որտեղ ապրում է ընտանիքս: Շատ դժվարությունների եմ դիմակայել, խոչընդոտներ հաղթահարել, բայց չեմ կորցրել հույսս, որ մի օր ամբողջովին կապաքինվեմ: Այսօր, փառք Աստծո, ես նորից ոտքի եմ կանգնում»,- ասել է Էրիկը:
Նշենք, որ հոկտեմբերի 27-ին, ԱՀ առողջապահության նախարարության հրավերով Երեւանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը Ստեփանակերտում իրականցրել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված, առաջին կարգի հաշմանդամ, Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի 28-ամյա բնակիչ Էրիկ Բաբայանի կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում:
Բժիշկները նրան հետ բերեցին այն աշխարհից. Լեռնային Ղարաբաղում վիրավորված Էրիկի մայրը
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր