• Latest news

Ո՞ր մթերքները կարող են նպաստել աշնանային դեպրեսիայի ախտանշանները մեղմելուն

2 նոյեմբերի, 2017  19:00

Երբ եղանակները ցրտում են, Հայաստանում արեւոտ օրը կրճատվում են, ինչի հետեւանքով մարդկանց սկսում է տիրել թախիծը, ոմանց մոտ էլ սկսվում է մի հոգեվիճակ, որը հաճախ աշնանային դեպրեսիա են անվանում։ Դրա դեմ արդյունավետ պայքարի համար խորհուրդ է տրվում վերահսկել սեփական մտքերը ու ձգտել ամեն ինչին ավելի դրական վերաբերվել, նաեւ ճիշտ սնվել։ Այն մասին, թե ինչ մթերքներ է պետք օգտագործել աշնանը՝ դեպրեսիայի ախտանշանները մեղմելու համար, մեզ պատմել է դիետոլոգ եւ էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը։

Քանի որ աշնանն ու ձմռանը մարդկանց հաճախ չի բավականացնում սերոտոնինը՝ այսպես կոչված երջանկության ու լավ տրամադրության հորմոնը, մասնագետը խորհուրդ է տալիս օգտագործել ավելի շատ մթերքներ, որոնք պարունակում են տրիպտոֆան նյութը, որը մասնակցում է այդ հորմոնի սինթեզին։ Շատ տրիպտոֆան է պարունակվում կարմիր ու սեւ ձկնկիթում, պանրի մեջ, գետնանուշի, նուշի, հնդուհավի ու ճագարի մսի, ոլոռազգիների ու մի շարք այլ մթերքների մեջ։

Մասնագետի խոսքով՝ աշնանն ու ձմռանը ոչ մի դեպքում չի կարելի կրճատել սննդակարգում սպիտակուցների քանակը։ Ձուկը, հնդուհավը ու կենդանական սպիտակուցի մյուս աղբյուրները պարզապես անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ գործունեության համար, բացի դրանից, դրանք համարվում են վերոնշյալ տրիպտոֆանի լավ աղբյուր։

Տրիպտոֆանով հարուստ մթերքներ խորհուրդ է տրվում ուտել նաեւ երեկոյան, ընթրիքին․ բանն այն է, որ տրիպտոֆանը նաեւ մասնակցում է մելատոնինի սինթեզին՝ էպիֆիզի հորմոն, որը կանոնակարգում է կենսաբանական ռիթմերը։

Մասնագետի խոսքով՝ դեպրեսիայով տառապող մարդիկ հաճախ են ունենում քնի խանգարումներ, իսկ վատ քունն էլ իր հերթին վատացնում է նրանց վիճակն ու ինքնազգացողությունը։ Ստացվում է փակ շրջան, որից դուրս գալուն որոշ դեպքերում կարող է օգնել ճիշտ սնունդը։

Նաեւ աշնանային սննդակարգում, դիետոլոգի խոսքով, պարտադիր պետք է լինեն ընկույզի տարբեր տեսակներ։ Շատ հայկական ընտանիքներում որպես կանոն, ընդեղեն գնում են միայն ամանորյա տոներին, բայց մասնագետը խորհուրդ է տալիս ուտել դրանք շուրջ տարին ու հատկապես աշնանը։ Թանկության պատճառով ոչ բոլոր ընտանիքները կարող են գնել շատ ընդեղեն, բայց ցանկալի է ձգտել կանոնավոր ուտել օրական թեկուզ մի քանի ընկույզ։

Եւս մեկ մթերք, որը կարող է օգնել աշնանը տրամադրությունը բարձրացնելուն ու ինքնազգացողությունը բարելավելուն, որակյալ շոկոլադն է, որը պարունակում է շատ մագնիում ու B խմբի վիտամիններ, որոնք նույնպես հայտնի են իրենց հանգստացնող հատկություններով։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ