• Latest news

Տղամարդիկ պակաս ուշադիր են իրենց առողջության նկատմամբ, քան կանայք․ գերմանացի մասնագետ

7 նոյեմբերի, 2017  19:25

Սեփական առողջության հանդեպ ուշադրության բացակայությունն է այն պատճառներից մեկը, թե ինչու է ամբողջ աշխարհում տղամարդկանց կյանքի տեւողությունն ավելի ցածր, քան կանանց մոտ, վստահեցնում է Բժշկական հարցերով իրազեկման դաշնային կենտրոնի մասնագետ Հայդրուն Թայսսը։

Աշխարհի երկրների մեծ մասում գերիշխում է այն կարծրատիպը, ըստ որի  տղամարդիկ պետք է լինեն ինքնավստահ, անկախ ու անվախ։ Կա սակայն տեսակետ, որ հենց այդ կարծրատիպերն են հանգեցնում նրան, որ տղամարդիկ կանանցից շուտ են մահանում՝ ձգտելով համապատասխանել կարծրատիպային պատկերացումներին ՝  տղամարդիկ ավելի հազվադեպ են դիմում բժշկի ու ավելի քիչ ուշադրություն են հատկացնում սեփական առողջությանը։

Գերմանիայի առողջապահական համակարգը թույլ է տալիս ապահովագրության   հաշվին բազմաթիվ կանխարգելիչ հետազոտություններ կատարել, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ տղամարդիկ այդ հնարավորությունից ավելի հազվադեպ են օգտվում, քան կանայք։

«Տղամարդիկ ավելի հազվադեպ են բժշկի դիմում։ Նրանք ինչ-որ չափով ավելի ռիսկային կյանք են վարում, ավելի շատ ալկոհոլ են խմում, սնվում նվազ  առողջարար մթերքներով ու ավելի հազվադեպ են օգտվում առողջապահական հնարավորություններից»,- ասում է Հայդրուն Թասսը։

Techniker Krankenkasse բժշկական ապահովագրական ծառայության տվյալներով՝ 45 տարեկանից մեծ տղամարդկանց միայն 27 տոկոսն է տարեկան անցնում քաղցկեղի ախտորոշիչ, կանխարգելիչ հետազոտություններ, մինչդեռ 20 տարեկանից մեծ կանանց շրջանում այդ ցուցանիշը 59 տոկոս է կազմում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել