• Latest news

Սրտաբանները գնահատել են սեքսի ժամանակ մահանալու հավանականությունը

13 նոյեմբերի, 2017  23:45

Սեքսի ժամանակ կամ դրանից անմիջապես հետո սրտի աշխատանքի անսպասելի կանգը տղամարդկանց մոտ զգալիորեն ավելի հաճախ է տեղի ունենում, քան կանանց մոտ, վստահեցնում է վիճակագրությունը։ Սակայն ընդհանուր առմամբ սեքսուալ ակտիվությունը սրտի աշխատանքի կանգառին չափազանց հազվադեպ է հանգեցնում, հավաստիացնում են Լոս Անջելեսի Cedars-Sinai հիվանդանոցին առընթեր սրտաբանության ինստիտուտի հետազոտողները։

«Սրտի նոպաներն ինքնին ծայրահեղ վտանգավոր երեւույթներ են, որոնք հաճախ հանգեցնում են  մարդու մահվան, սակայն մենք ցույց տվեցինք, որ դրանք ծայրահեղ հազվադեպ են տեղի ունենում սեքսով զբաղվելու ժամանակ։ Հիմա մենք ապացույց ունենք, որ սրտի հիվանդություններով մարդիկ այդ առթիվ մտահոգվելու կարիք չունեն»,- ասել է Սամիթ Չուգխը՝ Լոս Անջելեսի Սրտի ուսումնասիրության ինստւտուտից։ Նրա խոսքով՝ սա առաջին հետազոտոթյունն է, որը ուսումնասիրել է սրտի աշխատանքի կանգառի ու սեռական ակտիվության միջեւ կապը։

Հետազոտության համար նյութ է հանդիսացել Oregon SUDS (Oregon Sudden Unexpected Death Study) համալսարանի տվյալների բազան։ Այն պարունակում է տվյալներ Օրեգոն նահանգում 2002-2015 թթ․ ժամանակահատվածում սրտի անսպասելի կանգառից հանկարծամահության դեպքերի մասին։ Այդ ժամանակահատվածում սրտի անսպասելի կանգառից հանկարծամահության 4557 դեպքերից ընդամենը 34-ն է տեղի ունեցել սեքսի ժամանակ։ Այդ դրվագների հետևանքով զոհվել են հիմնականում շուրջ 60 տարեկան աֆրոամերիկացի տղամարդիկ։ Հիվանդների մեծ մասը տառապում էր սրտանոթային հիվանդություններից ու դեղամիջոցներ էր ընդունում։

 Այդ տվյալների հիման վրա գիտնականները հանգել են այն եզրակացության, որ սեքսով զբաղվելն անվտանգ է սրտանոթային համակարգի խնդիրներ ունեցողների համար՝ բացառությամբ ռիսկի հատուկ խմբի մարդկանց փոքր կատեգորիայի։ Այդ կատեգորիային են դասվում 60-ն անց աֆրոամերիկացի տղամարդիկ , որոնք տառապում են տախիկարդիայով ու սրտի փորոքի շողացող առիթմիայով։

Հետազոտության արդյունքները ներկայացվել են Սրտաբանության ամերիկյան ասոցիացիայի համագումարում։ 

Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ սրտային – թոքային ռեանիմացիան կիրառվել է դեպքերի միայն 30 տոկոսում, չնայած տուժածների կողքին է եղել նրանց զուգընկերը կամ զուգընկերուհին։

Չուգխի խոսքով՝ այդ տվյալները ցույց են տալիս, թե որքանով կարեւոր է բնակչությանը սրտային թոքային վերակենդանացման հնարքները սովորեցնելը։

Սովորաբար սրտի գործունեության անսպասելի դադարի դեպքում մարդը արագ կորցնում է գիտակցությունը ու դադարում է շնչել։ Առանց սրտի արտաքին մերսման ու արհեստական շնչառության՝ մահացու ելքը գրեթե անխուսափելի է ։

Սրտի աշխատանքի անսպասելի կանգառը դրանով է տարբերվում ինֆարկտից, որի պատճառը դեպի սիրտ արյան անբավարար շրջանառությունն է ։

Այն մասին, որ սեռական ակտիվությունը կարող է ինֆարկտի հանգեցնել, վաղուց էր հայտնի, բայց առայսօր հայտնի չէր սեքսի ու սրտի աշխատանքի անսպասելի կանգառի միջեւ կապի մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է