• Latest news

Հետազոտություն. Երկրորդ հղիությունը ցանկալի է նախորդից երկու տարի անց պլանավորել

24 նոյեմբերի, 2017  18:02

Հաջող ծննդաբերությունից հետո հարկ չկա, որ զուգընկերները շտապեն երկրորդ հղիության հարցում. եթե նոր բեղմնավորումը տեղի է ունենում երեխայի լույս աշխարհ գալուց հետո երկու տարվա ընթացքում, ապա երկրորդ երեխայի մոտ 50 տոկոսով մեծանում է աուտիզմի առաջացման վտանգը, պնդում են Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ամերիկյան կենտրոնի գիտնականները:

Հարյուրավոր ամերիկացի երեխաների մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ եթե առաջին երեխայի ծնվելուց հետո զույգերը շտապում են եւ երկու տարվա ընթացքում երկրորդ երեխան ունենում, ապա նրա մոտ աուտիկ սպեկտրի խանգարումների զարգացման հավանականությունը 50 տոկոսով մեծանում է:

Հետաքրքիր է, որ երեխաների ծնունդների միջեւ 4 եւ ավելի տարիների ընդմիջումը աուտիզմի առաջացման հավանականության առումով նույնպես վտանգավոր է: Տվյալ հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ երեխային կրելու եւ կերակրելու համար անհրաժեշտ սննդարար նյութերի առողջ մակարդակի վերականգնման համար կնոջ օրգանիզմին անհրաժեշտ է ոչ պակաս քան 18 ամիս:

Եթե կինը չափազանց երկար է սպասում, ապա նրա մոտ կարող են պտղաբերության հետ կապված տարբեր խնդիրներ առաջանալ: Ստացված տվյալներից ելնելով՝ երկրորդ հղիության ամենաարդյունավետ ժամկետը համարվում է երկուսից չորս տարին՝ առաջին երեխայի ծնունդից հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել